Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանը «լավ վիճակում չէ». Pastinfo.am

Նոյեմբեր 30,2013 19:09

Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի տեղեկացմամբ` իր պաշտպանյալը «լավ վիճակում չէ, բուժման կարիք է զգում, բայց բուժումը, որի կարիքն ինքն զգում է, դատապարտյալների հիվանդանոցում ստանալ չի կարող»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է փաստաբանը:   Նա նաև տեղեկացրեց, որ դրսից բժիշկների այցերը կազմակերպելը կալանավայրում գտնվող Վարդան Պետրոսյանի մոտ տեխնիկապես անհնար է: «Բժշկին կտրել իր առօրյա գործից, հիվանդանոցից, ամեն օր տանել, որ նա Վարդանին նայի, հետո նորից հետ տանել, դա տեխնիկապես հնարավոր չէ անել, հիվանդն ինքը պիտի այցելի բժշկին, կամ գտնվի հիվանդանոցում` նրա ամենօրյա հսկողության տակ»,- նշեց մեր զրուցակիցը:

 

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930