Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանկական Եվրատեսիլ 2013»-ում հաղթեց Մալթայի ներկայացուցիչը

Դեկտեմբեր 01,2013 00:19

Ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2013»-ը: Հաղթող ճանաչվեց հաղթեց Մալթան ներկայացնող Գայա Կաուչին՝ «The Start» երգով (130 միավոր):  Հայաստանը ներկայացնում էր Մոնիկա Ավանեսյանը, ով կատարում էր  «Շոկո ֆաբրիկա» երգը: Մեր փոքրիկ  հայրենակցուհին զբաղեցրեց  6-րդ տեղը (69 միավոր):

«Մանկական Եվրատեսիլ-2013»֊ի տարբերանշանը «Puzzle Man»֊ն էր: Փազլ հավաքում են աշխարհի բոլոր երեխաները, որը զարգացնում է նրանց ստեղծագործական միտքը և խորհրդանշում է տարբեր մասնիկներից բաղկացած միասնություն: Եվրոպայի տարբեր ծայրերից հավաքված երեխաները համախմբվել էին մեկ գաղափարի շուրջ՝ «Եղի′ր ստեղծագործ»:

Մրցույթին այս տարի մասնակցում էր 12 երկիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031