Լրահոս
Օրվա լրահոսը

Haqqin.az. Մահացել է Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստներից մեկը

Հունվար 11,2014 21:07

Ադրբեջանցի ուժեղագույն շախմատիստներից մեկը` Վուղար Հաշիմովը մահացել  է այսօր Գերմանիայում: Հայտնում է «Հաքքին.ազ» լրատվականը:

Հաշիմովն արդեն ավարտել էր բուժման կուրսերը և սպասվում էր, որ այս տարի կմասնակցի շախմատային առաջնություններին: Սակայն 27-ամյա գրոսմայստերը, որը չարորակ ուռուցք ուներ, անսպասելիորեն մահացել է:

Հաշիմովը երեք անգամ նվաճել է Ադրբեջանի չեմպիոնի կոչումը, իր երկրի հավաքականի կազմում 2009թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն, 2011թ. հաղթել է «Ռեջո Էմիլիա»-ի մրցաշարը: Հաշիմովը երկար ժամանակ դուրս էր մնում Ադրբեջանի հավաքականի կազմից` վրացի մարզիչ Զուրաբ Ազմայպարաշվիլիի հետ խնդիրներ ունենալու պատճառով:

Ադրբեջանցի շախմատիստը Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի հետ վերջին անգամ հանդիպել է 2012թ. «Վեյկ ան Զեե»-ի մրցաշարում, որտեղ հաղթել է Արոնյանը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031