Լրահոս
Օրվա լրահոսը

Գ.Կոստանյան. «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով գանգատի հեղինակները նախ պետք է դիմեին ԼՂՀ-ի դատական մարմիններին․ «Փաստինֆո»

Հունվար 22,2014 22:54

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատն այսօր տեղի ունեցավ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի»  գործի  լսումը։   «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով գանգատի հեղինակները ներկայանում են որպես Ադրբեջանի քրդեր, ովքեր ապրել են Լաչինում: Նրանց պնդմամբ՝  բնակչության մեծամասնությունը եղել են քրդեր և ադրբեջանցիներ, ովքեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ստիպված են եղել հեռանալ իրենց տներից 1992թ․ մայիսի 17-ին, որից հետո հնարավորություն չեն ունեցել վերադառնալ, քանի որ այն վերահսկվում է հայկական ուժերի կողմից։

Ըստ նրանց՝ իրենք կորցրել են Լաչինում ունեցած իրենց սեփականությունը:   Գանգատաբերների ներկայացուցիչ, փաստաբան Մարկ Մյուլերը նշել է, որ Հայաստանը վերահսկում է անգամ ԼՂՀ կառավարության գործողությունները, «Հայաստանը հասել է միացյալ պետության ստեղծման իր երազանքին»։  Ըստ գանգատ ներկայացրած կողմի մյուս փաստաբանի՝ «Հայաստանը Ստեփանակերտին մատարակարում է զենք և ֆինանսական միջոցներ։ ԼՂ-ն գոյատևում է միայն այլ երկրից ստացվող օգնությամբ»։ Ադրբեջանական դիվանագիտության այս հայտնի թեզերին հայկական կողմը հակադարձեց իրավական փաստարկներով` ի ցույց դնելով գանգատի սնանկությունը:    Հայկական կողմը երկու հիմնական շեշտադրում  արեց երկու հիմնական փաստարկների վրա, որոնք միջազգային իրավունքի ճանաչված սկզբունքներ են և բխում են ՄԻԵԴ նախադեպային որոշումներից:

«Փաստինֆո»-ին տված հարցազրույցում Հայաստանը ՄԻԵԴ-ում  ներկայացնող ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ  Կոստանյանը նշեց, որ դատարանի ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ թեև Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված պետություն չէ, սակայն ունի անկախ պետությանը բնորոշ բոլոր պետական ինստիտուտները, որոնք ապահովում են տվյալ երկրի իշխանության բոլոր ճյուղերի արդյունավետ գործունեությունը եւ միանշանակ վկայում է այդ երկրի անկախ լինելու մասին: Եվ Հայաստանը չունի որևէ իրավազորություն այդ երկրի վրա:    Երկրորդ՝ Գ.Կոստանյանի դիտարկմամբ՝ գանգատ ներկայացնող կողմը պետք է  սպառեր ներպետական դատական ատյաններն, ինչը չի արվել: Լեռնային Ղարաբաղն ունի անկախ և ինքնուրույն դատական համակարգ, և եթե  որևէ անձ, այդ թվում՝ փախստականը, գտնում է,  որ  իր իրավունքները խախտվել են Լեռնային Ղարաբաղի տարածքում,  ապա նախ և առաջ պետք է իր իրավունքների պաշտպանության համար դիմեր տվյալ երկրի դատական ատյաններին, ինչը տվյալ պարագայում չի արվել: Հետեւապես ներպետական դատական ատյանները չեն սպառվել:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ «Փաստինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031