Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ Թեւոսիկի եղբոր սպանությունից. Կրակողին սպանել են եւ դիակը թաքցրել. NEWS.am

Փետրվար 04,2014 10:22

NEWS.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործի մասին:
Այսպես, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Թեւոսիկի եղբոր սպանությունը վենդետայի արդյունք է: Բանն այն է, որ նույնիսկ անազատության մեջ Թեւոսիկը դրսում «գործեր է արել» եղբոր՝ Արթուր Սաֆարյանի միջոցով:

NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Արթուր Սաֆարյանին սպանողները եղել են երկու հոգով, նրանք ժամանակին հայտնի Արմեն Տեր-Սահակյանի բանդայի մասնակիցներն են եղել: Արթուր Սաֆարյանին կրակողը 48 տարեկան Մովսեսն էր (շրջապատում նրան Մոսո են ասում), նրա հետ է եղել 45-ամյա Իսրայելը, ով շրջապատում հայտնի է Իսո անունով: Թեւոսիկի եղբորը սպանելուց հետո, նախնական տեղեկություններով, Իսրայելը սպանել է Մովսեսին եւ դիակը թաքցրել: NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ Մովսեսի դիակը դեռ չի գտնվել, բայց ինչ-որ հետքեր կան, Իսոն այն մտցրել է խողովակի մեջ: Այժմ ոստիկանությունում կասկածյալի կարգավիճակով գտնվողը հենց Իսոն է, ով ձերբակալված է եւ ում կկալանավորեն:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728