Լրահոս
Օրվա լրահոսը

Փոլադ Բյուլբյուլօղլի. «Ռուս տղաները կգային եւ Աղդամում կարգուկանոն կհաստատեին»

Փետրվար 04,2014 22:39

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին «Վեչերնայա Մոսկվա»  թերթի թղթակցի հետ հարցազրույցում ասել  է, որ Բաքու այցելելու դեպքում  կարող են վայելել ադրբեջանական  կոնյակ եւ  գինիներ, գինիների  թվում նշելով նաեւ «Աղդամ» գինին, հավելելով. «Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ ասեին, որ «Աղդամ» չի լինելու, հավանաբար կգային ռուս տղաները եւ կարգուկանոն կհաստատեին: Դա, իհարկե, կատակ է, սակայն «Աղդամը» հիմա չկա, քաղաքը քանդված է, մնացել է միայն մզկիթը»:  Այս մասին տեղեկացնում է  ադրբեջանական  haqqin.az կայքը:

Հիշեցնենք, որ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանելով «Թրենդ» լրատվական գործակալության թղթակցին այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը  վերաբերում հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությանը,  մասնավորապես հայտարարել էր, թե երկու հանրապետությունները կարող են, օրինակ, համատեղ արտադրել ոչ թանկարժեք խմիչք, ասենք «Պորտվեյն Աղդամ», ինչը հայտնի էր դեռ խորհրդային ժամանակներից:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728