Լրահոս
Օրվա լրահոսը

Today’s Zaman. «Ստամբուլի հայ ճարտարապետներ»-ը ցուցահանդեսը՝ առցանց

Փետրվար 15,2014 19:41

«Ստամբուլի հայ ճարտարապետներ» 2010թ. ցուցահանդեսը, որտեղ լուսանկարներով ներկայացված էր Օսմանյան կայսրության ժամանակ հայ ճարտարապետների աշխատանքները, այժմ հնարավոր է տեսնել առցանց Թուրքիայի ճարտարապետների թանգարանի կայքում: Հայտնում է «Թըդեյս Զաման» թերթը:

Ցուցահանդեսը տեղի էր ունեցել Ստամբուլի ժամանակակից արվեստի թանգարանում 2010թ. դեկտեմբերի 9-ից 2011թ. հունվարի 9-ը, Ստամբուլը Եվրոպայի մշակութային մայրաքաղաք ծրագրի շրջանակներում, նաև Հրանտ Դինք հիմնադրամի ու Ճարտարապետների և ճարտարագետների համերաշխության ասոցիացիայի աջակցությամբ:

40 հայ ճարտարապետների ավելի քան 100 կառույցներ հնարավոր է տեսնել  www.archmuseum.org (անգլերեն տարբերակով) և  www.mimarlikmuzesi.org (թուրքերեն տարբերակով) հասցեներում «Ստամբուլի հայ ճարտարապետները արևմտականացման ժամանակաշրջանում» վերնագրի տակ:  Կառույցները, որոնք տեղ են գտել ցուցահանդեսում ստեղծվել են Ստամբուլի արևմտականացման ժամանակ, որը տևել է 19-րդ դարից մինչև 20-րդ դարի սկզբները: Ցուցահանդեսի համադրողը Հասան Քուրույազըջըն է:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728