Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորի անկեղծ խոստովանությունը. (Տեսանյութ)

Փետրվար 19,2014 21:22

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող գյումրեցի ակտիվիստները այսօր բողոքով եղան նաև ՀՀԿ կառույցի այն գրասենյակում, որտեղ նստում է ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Պատգամավորը լսեց նրանց առաջարկները` պատասխանելով բոլոր հարցերին ու խոստանալով բարձրաձայնել ԱԺ ամբիոնից: Երիտասարդները նրան հորդորեցին չկրկնել նման օրենքների ընդունումը, որը պառակտում է հայ հասարակությանը, գցում սոցիալական անելանելի վիճակի մեջ: Երիտասարդներից մեկը` Արսեն Վարդանյանը, դժգոհեց, որ մեկ տարի առաջ ձեռք է բերել «մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքների համար» ծրագրով , սակայն իրենք այս պահի դրությամբ ստիպված են ստանալ քիչ աշխատավարձ ու վճարել ավելի շատ:

1965007_628552643866148_1851324228_n

Զրույցի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորն անկեղծացավ` ընդունելով , որ օրենքը որոշակի ազդեցություն է ունենում որոշակի խավերի վրա, օրինակ` շատ բարձր աշխատավարձ ստացող 684 հոգու եկամուտը պակասում է, սակայն միաժամանակ խոստովանեց, որ մեր պետությանը նման փողերը շատ են պետք, քանի որ բյուջեով բազմաթիվ ծրագրեր կան իրականացնելու:

Թեմայի մանրամասները` ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտում»: 

Մանրամասները` տեսանյութում:



Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Բայց պարտադիր կուտակային կենսաթոշակի ֆոնդը, ի՞նչ կապ ունի բյուջեյի հետ, եթե հաշվի չառնենք, որ երկուսն էլ ժողովրդին գցելու համար է։ Այ, ուրիշ բան շատ բարձր աշխատավարձ ստացող 684 հոգու համար, որոնց եկամուտը զգալիորեն պակասում է, իսկ ամենացածր աշխատավարձ ստացողների, կամ բոլորովին չստացողների համար, այնքան էլ ծանր չէ,՝ նրանք վաղուց սովոր են մի կերպ գոյատևման, համել ու՞մ պետքն է նրանց ճակատագիրը։
    Իսկ ավելի անկեղծ,՝ որքան անմարդկային է Հայաստանի իշխանությունն ու կարավարությունը, որ ամբողջությամբ թալանելուց հետո, ժողովրդին պարտադրում է թալանվելու՝ հեռու ապագայի ,,ֆյուչերսային,, պայմանագիր կնքելով, որ թոռնիկներ՝ շերժիկներն ու շաշիկներն էլ ունենան իրենց թալանի հոսող աղբյուրը տասնյակ տարիներ անց։
    Մ՞ի թե՛ մեր ժողովուրդը, սրանց է արժանի, իսկ մի գուցե ……, ուրեմն՝ թքած ունեն նաև իրենց զավակների ու թոռնիկների ապագայի վրա, որոնց ստրկության պայմանագիրը այսօր լռությամբ ընդունում են։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728