Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Բոժկո. «Ռուսամետ ծայրահեղական ուժերը փորձում են բարդացնել Ուկրաինայի ընթացքը դեպի Եվրոպա»

Փետրվար 27,2014 22:07

Երկու օր է, ինչ սրվել է իրավիճակը Ղրիմում, այն բանից հետո, երբ Գերագույն խորհրդի շենքի մոտ բախումներ արձանագրվեցին տեղի թաթարական ու ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ:

Ղրիմի ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչները խմբվել էին Սիմֆերոպոլի կենտրոնում, պահանջում էին, որպեսզի Ռուսաստանը միջամտի եւ պաշտպանի ռուսների իրավունքները: Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը նույնիսկ զգուշացրեց․ «Դիմում եմ Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի ստորաբաժանումների զինծառայողներին: Ցանկացած տեղաշարժ, այն էլ՝ զինված, այն սահմաններից դուրս, որոնք հստակեցված են օրենքով ու երկկողմ համաձայնագրերով, մեր կողմից ընկալվելու է որպես ռազմական ագրեսիա»:

Եթե Ռուսաստանը որոշի Ուկրաինայից տարանջատել Ղրիմը կամ արեւելյան շրջանները, Արեւմուտքի արձագանքը ինչ-որ բան կարո՞ղ է փոխել, ուկրաինացի հասարակությունը կարո՞ղ է դիմագրավել արդեն այդ նոր` տարածքային խնդրին, այս հարցը «Aravot.am»-ը ուղղեց Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպանին: Պարոն Բոժկոյին նաեւ հարցրեցինք, թե այս օրերին այդքան շոշափվող` Ուկրաինայի տրոհման վտանգ նա տեսնու՞մ է:

«Տրոհման վտանգ չեմ տեսնում: Ղրիմը՝ դա առանձին պատմություն է: Նույնիսկ տարօրինակ կլիներ, եթե ղրիմյան քարտն այս պայմաններում չխաղացնեին հայտնի քաղաքական ուժերը: Ավելի շուտ, տեսնում եմ ռուսամետ ծայրահեղական ուժերի փորձը` օտարերկրյա հատուկ ծառայությունների օժանդակությամբ, սրել դրությունը երկրում եւ բարդացնել Ուկրաինայի ընթացքը դեպի Եվրոպա», պատասխանեց Ալեքսանդր Բոժկոն:

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք՝  այստեղ

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728