Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության ավագ սերժանտը դանակով հարվածել է իրեն

Մարտ 19,2014 20:42

Մարտի 19-ին առավոտյան, ժամը 8-ն անց 30-ի սահմաններում կրծքավանդակի ձախ կեսի կտրած, թափանցող վերքով Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Դովեղ գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Բաբկեն Կիրակոսյանը: Նա ոստիկանության ավագ սերժանտ է,աշխատում է Ալավերդի քաղաքում, ոստիկանության պահակային բաժնում: Բ. Կիրակոսյանն ամուսնացած է, ունի 2 երեխա:

Մեր տեղեկություններով՝ իրեն վնասելու պատճառը եղել է ընտանեկան վեճը, նա  երեկ կերուխումին մասնակցելու համար տանն արժանացել է հոր հանդիմանանքին, հուսահատության մեջ վնասել է իրեն: Հիվանդանոցում նա գիտակցել է իր սխալ արարքը, ասելով, թե նոր է հասկանում, թե որքան թանկ բան է կյանքը: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի բժիշկ Դանիել Ամիրաղյանը հայտնեց, որ թափանցող վերքի պատճառով խախտվել է նրա կրծքավանդակի հերմետիկությունը: Նա վիրավորի վիճակը բնութագրեց որպես կայուն միջին ծանրության:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31