Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է ապահովել նաև մայթերի և բակային տարածքների ձնամաքրումն ու ձնահեռացումը

Մարտ 31,2014 15:38

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մարտի 30-ի առավոտյան տեղացած աննախադեպ առատ ձյան հետևանքները վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և հատուկ օպերատիվ շտաբը, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների հետ համատեղ շարունակում են ձնամաքրման աշխատանքներ իրականացնել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է կենտրոնական փողոցներից բացի ապահովել նաև երկրորդական ու երրորդական փողոցների, մայթերի և բակային տարածքների ձնամաքրումն ու ձնահեռացումը: Օգտվելով առիթից քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն կառույցներին ու ծառայություններին, որոնք օպերատիվ կերպով արձագանքել են ստեղծված իրավիճակին և կենտրոնացնելով անհրաժեշտ ուժերը, արդյունավետորեն կանոնակարգել են աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31