Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետին ավելի շատ դիմում են դրամական օգնություն ստանալու խնդրանքով

Ապրիլ 04,2014 21:38

Քաղաքացիների ամենամսյա ընդունելության ժամանակ Սյունիքի մարզպետին բնակիչները հիմնականում դիմում են բուժման, ֆինանսական աջակցության, աշխատանքի տեղավորման եւ այլ հարցերով: Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից՝ առավել մեծ թիվ են  կազմում դրամական օգնության համար դիմողները:  Միայն մարտի 31-ին ընդունելությանը մասնակցած 18 բնակչից 15-ը մարզպետին դիմել էր  դրամական աջակցություն ստանալու համար, երկուսը՝ աշխատանքի տեղավորման, իսկ պետպատվերի շրջանակներում բուժվելու՝ մեկ քաղաքացի:

«Դրամական օգնության տասնհինգ դիմումներից տասներկուսին տրվել է դրական լուծում, ընթացքի մեջ է երկուսը, մեկը՝ մերժվել է: Աշխատանքի տեղավորման խնդրանքով երկու դիմումները վերցվել են հաշվառման: Ընթացք է տրվել պետպատվերի շրջանակներում բուժման աջակցության համար դիմումին», -տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից:

Անցած երկու ամսվա ընթացքում անցկացված քաղաքացիների մյուս ընդունելությունների ժամանակ եւս գերակշռում էր դրամական օգնության կարիք ունեցողների թիվը:

Մարտի 4-ին եւ փետրվարի 1-ին քաղաքացիների ընդունելությանը մասնակցած 68 բնակչից  38-ը դիմել էր մարզպետին ֆինանսական աջակցություն ստանալու համար,  իսկ աշխատանքի տեղավորման համար 23 սյունեցի, մյուսները՝  պետպատվերի շրջանակներում բուժման, բնակարանի վթարայնության, շենքի տանիքի վերանորոգման, շենքի սեփականաշնորհման, գյուղի խմելու ջրի կարգավորման խնդրանքով եւ այլն:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Մեկին՝ հազար հանք ու բաժնետոմս,
    Մեկին՝ ոչ մի չորքոտանի…

    Ֆռիկ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930