Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մալաքյանն ազատվել է, համաներում է կիրառվել

Ապրիլ 23,2014 13:44

Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Արտաշատի նստավայրում ավարտվել է Աշոտ Մալաքյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Աշոտ Մալաքյանն ազատվել է դատարանի դահլիճից, նրա նկատմամբ կիրառվել է համաներում:

Աշոտ Մալաքյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների անդամ Ինեսա Պետրոսյանը չի պատրաստվում բողոքարկել դատական ակտը:

Աշոտ Մալաքյանը գտնվում էր արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կես տարուց ավելի:

Նա մեղադրվում էր տուժող Արմեն Սրապյանին դանակով վնասվածք հասցնելու համար:
Այլ քրեական գործով կալանավորված տուժողը եւ նրա մայրը դատարանին հայտնել էին, որ Աշոտը նրան չի հարվածել:

Տուժողն ասաց, որ կարող է իր մարմինն ամբողջությամբ ցույց տալ, որ ինքը ունի ինքնավնասման հակումներ, եւ դա կապված է նյարդերի հետ:

Նա, ի դեպ, չորս անգամ գտնվել է հոգեբուժարանում, նախկինում դատապարտվել է ազատազրկման դանակահարության համար:

Դատական նիստերից մեկի ժամանակ տուժողն ասաց, որ հանգստանում է այն ժամանակ, երբ արյուն է տեսնում:

Ինչպես տեղեկացրել ենք, անցյալ տարի իր մոր ծննդյան օրվա առթիվ հարեւան, վարորդ Աշոտ Մալաքյանին հրավիրել է տուն: Սեղան են բացել, երաժշտության հետ կապված էլ հայրը դիտողություն է արել որդուն՝ թե անջատիր, հարեւանները կլսեն: Տուժողը դրանից վրդովվել է, նախ շշերն է կոտրել, ապա վերցրել է սայրը, փորձել է ինքնավնասել իրեն՝ որովայնի շրջանում, ապա՝ վերցրել է սեղանին դրված դանակը: Նա այդ վիճակով գնացել է քրոջ տուն, որտեղից զանգել են շտապօգնություն, եւ իրեն տեղափոխել են հիվանդանոց:

Դատարան ներկայացած վկան էլ՝ մայրը՝ Ռիմա Սրապյանն ասաց, որ որդին հիվանդանոցում ասել է, թե ինքն է ինքնավնասել իրեն, իսկ դրանում համոզված է, քանի որ որդին ունի ինքնավնասման հակումներ, ամուսինը էպիլեպսիկ հիվանդ է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930