Լրահոս
Օրվա լրահոսը

Հռչակավոր օդաչուի տնից շուրջ 30 հազարի դոլարի գողություն են կատարել

Ապրիլ 23,2014 23:35

Մոտ մեկուկես ամիս առաջ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց գյուղում անվանի ռազմական փորձարկող-օդաչու Վալենտին Նազարյանի առանձնատնից գողացել են շուրջ 30 հազարի դոլարի  արժեքներ՝ գեղարվեստական նկարներ, հեռուստացույցներ եւ այլն: Մեր տեղեկություններով՝ ոստիկանության Իջեւանի բաժինը բացահայտել է գողությունը, գողոնի մեծ մասը հայտնաբերված է:

Գողերը Կիրանցի հարեւան Աճարկուտի, Իջեւանի տարածաշրջանի այլ համայնքների բնակիչներ են,նրանք ներկայումս փախուստի մեջ են: Վալենտին Նազարյանը խորհրդային տարիներին ռազմական օդանավերի փորձարկող օդաչու էր ,դժվարին իրավիճակում փրկել է կործանվող օդանավը:

2010թ. օգոստոսի 1-ին Կիրանցում օծվեց մատուռ, որը կառուցվել էր այդ ժամանակ  Նիժնի Նովգորոդի օդանավակայանի տնօրեն Վ. Նազարյանի ֆինանսավորմամբ: Ներկայումս Նազարյանը Երեւանում,  օտարերկրյա մի ավիաընկերությունում ղեկավար պաշտոն է զբաղեցնում: Նա հայրենի գյուղում, միջպետական ճանապարհի եզրին գեղարվեստական ճաշակով եռահարկ, առանձնատուն էր կառուցել,որտեղից կատարվել է գողությունը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930