Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի պետդեպը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարության շուրջ. amerikayidzayn.com

Ապրիլ 24,2014 10:03

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին ողջունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «հայերին 1915 թվականին բաժին ընկած տառապանքների պատմական ճանաչումը»:

«Ողջունում ենք վարչապետ Էրդողանի կողմից հայերին 1915 թվականին բաժին ընկած տառապանքների հրապարակայնորեն արված պատմական ճանաչումը», – ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը:

«Հավատացած ենք, որ սա դրական նշան է այն բանի, որ հնարավոր է հասնել այն փաստերի ամբողջական, անկեղծ և արդարացի ճանաչման, որոնք, հուսով ենք, առաջ են մղելու թուրք և հայ ժողովրդի միջև հարաբերությունների բարելավման գործը»,  – ասել է արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին` հավելելով. «Կարծում ենք՝ սա դրական քայլ է»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930