Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողջունում ենք լուրը, որի համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա -Աթիի հռչակագիրն ընդունել են որպես երկու երկրների սահմանազատման հիմք». ԱՄՆ պետդեպ

Ապրիլ 25,2024 08:30

«Ազատություն». Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը:

ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետական դեպարտամենտի մամլո քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

Նրա խոսքով, դա կարևոր քայլ է երկարատև և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

«Մենք ողջունում ենք լուրը, որի համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա -Աթիի հռչակագիրն ընդունել են որպես երկու երկրների սահմանազատման հիմք», – ասել է Պատելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930