Լրահոս
Օրվա լրահոսը

Աբովյանի Շախմատի դպրոցի սաների ծնողները դիմում են Սերժ Սարգսյանին

Հունիս 03,2014 22:01

Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ,

Աբովյան քաղաքի շախմատի դպրոցի ծնողներս ուզում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել մեր քաղաքին առնչվող մի կարևոր խնդրի վրա: 2006թ. դեկտեմբերի 28-ին մեծ հանդիսավորությամբ Աբովյան քաղաքի 45-ամյակի միջոցառումների շրջանակում Ձեր իսկ մասնակցությամբ քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում բացվեց Շախմատի դպրոցը: Դուք ներկա եք եղել նաև դպրոցի երկրորդ հարկի բացման միջոցառմանը: Ժամանակին այն համարվեց նվեր աբովյանցիներին, որի համար այսօր էլ շնորհակալ ենք Ձեզ: Դպրոցը շատ արագ դարձավ սիրված և ցանկալի կենտրոն մեր փոքրիկների համար, որտեղ շախմատային գիտելիքներ են ստանում քաղաքի և հարևան համայնքների 100-ավոր երեխաներ: Նորակառույց շենքի և ստեղծված հարմարությունների գնահատականը եղել է հանրապետական և միջազգային մրցաշարերում մեր երեխաների գրանցած արդյունքները: Այսօր, դպրոցի սաները ներկայացնելով Աբովյանի համայնքը` մրցակցում են հանրապետության հաղթական ավանդույթներով հարուստ դպրոցների հետ: 2006թ-ից առ այսօր դպրոցը ոչ մի օր չի դադարեցրել իր աշխատանքը:

ՀՀ Շախմատի ֆեդերացիայի մեծարգո նախագահ, ցավոք սրտի մեր ուրախությունը պարզվեց պետք է ավարտվեր այս տարվա մայիսի 23-ին, երբ դպրոցի տնօրինությունը տեղեկացրեց, որ դպրոցի առաջին հարկն ունի սեփականատեր, ով պահանջում է ազատել շենքը: Մեր զարմանքը կրկնապատկվեց, երբ պարզ դարձավ սեփականատիրոջ ով լինելը: Պարզվում է այս շենքը նույնպես պատկանում է Աբովյանի նախկին քաղաքապետ Կ. Իսրայելյանին: Դպրոցի տնօրինությունը կատարելով նրա պահանջը՝ արդեն իսկ ազատել է առաջին հարկի տարածքը: Այն որ վտանգվել է 2014-2015 ուսումնական տարվա պարապմունքները և ընդունելությունը, արդեն իսկ փաստ է, բայց անթույլատրելի է երկրի նախագահի, պաշտոնատար անձանց ներկայությամբ հանդիսավոր դպրոց բացել և հայտարարել, որ այն համայնքի սեփականությունն է, իսկ ընդամենը մի քանի տարի անց պահանջել ազատել շենքը, քանի որ այն մասնավոր կառույց է:

Խնդրում ենք Ձեր միջամտությունը, այս հարցին լուծում տալու, շենքի սեփականաշնորհման մութ գործընթացի բացահայտման և շախմատի դպրոցի գործունեությունը վտանգից զերծ պահելու համար:

Խորին հարգանքով՝

Աբովյանի Շախմատի դպրոցի ծնողներ

Բաց նամակի հետ կցված են նաեւ ստորագրություններ:

Stor1

Stor2

Stor3

Stor4

Stor5

Stor7

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30