Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետ. «Մեզ մոտ գյուղապետ ընտրելիս հաշվի չեն առնում թեկնածուի ՀՀԿ-ական կամ անկուսակցական լինելը»

Հունիս 03,2014 22:39

Հունիսի 8-ին համայնքի ղեկավարի ընտրություն է նշանակվել նաեւ Սիսիանի տարածաշրջանի Թանահատ գյուղում: Սահմանամերձ ու մշտական բնակչություն ունեցող գյուղում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու` գործող գյուղապետ ՀՀԿ-ական Արսեն Օհանյանն ու նույն գյուղի բնակիչ, անկուսակցական Արծրունի Ղուկասյանը: Գործող գյուղապետի խոսքով` այս պահին գյուղում 3 ընտանիք է  ժամանակավոր բնակվում:  Այդ ընտանիքների անդամներից միայն 5-ն ընտրելու իրավունք ունի, իսկ մյուս ընտրողները Աշոտավան եւ Սիսիան համայնքներում են, ուստի մայիսի 21-ից մեկնարկած քարոզարշավը իրականացնում է նաեւ գյուղի սահմաններից դուրս:

«Այցելում ենք նաեւ Աշոտավանում ու Սիսիանում ապրող թանահատցիների տներ ու մարդկանց հետ զրուցում: 35 ընտրող ունի գյուղը, թե քանիսը կգան ընտրության` չգիտենք: Ընտրության օրը նրանց տեղափոխման հարցը մենք կապահովենք, եթե տրանսպորտի խնդիր ունենան»,- նշեց գյուղապետը եւ հավելեց, որ չի ցանկանում կանխատեսումներ անել, թե ինչպիսին կլինի ընտրության արդյունքները, թեեւ մարդկանց հետ ունեցած  հանդիպումներից ստացած տպավորությունները խոստումնալից է համարում:

«Այդ մարդկանց հետ զրույցից հետո զգում եմ, որ իմ ընտրվելու հնարավորությունն ավելի մեծ է, ընտրողները կարեւորում են, որ  գյուղի երկարատեւ բնակիչ եմ, ծանոթ են իմ նիստուկացին, գյուղի հանդեպ իմ հոգատարությանը: Ուզում եմ, անպայման, գյուղը մնա, շենքերը չքանդվեն. հեռուստատեսությամբ մարդկանց համոզում եմ, որ գան գյուղում առանց վարձ տալու մնան:  Գյուղեր կան, որ պայամններ չունեն անասնապահության ու դաշտավարության համար, բայց Թանահատում հիանալի բնակլիմայական պայմաններ կան, որտեղ  առանց ծախս կատարելու գարնան սկզբից  մինչեւ աշուն կարողանան իրենց ապրուստները հոգան եւ մեծ եկամուտ ապահովեն: Միակ թերությունն այն է, որ ձմռանը գյուղի ճանապարհը փակվում է, դրա համար էլ մարդիկ տեղափոխվել են գյուղից»,- ասաց Թանահատի գյուղապետը: Իսկ մեր այն հարցին, թե գյուղի ընտրողների համար կարեւոր նշանակություն ունի՞ թեկնածուի կուսակցական կամ անկուսակցական լինելը եւ արդյոք թեկնածուի ՀՀԿ անդամն լինելու հանգամանքն առավելությո՞ւն է դիտարկվում այս պարագայում, ՀՀԿ-ական գյուղապետը  նշեց, որ իրենց գյուղում այդ սկզբունքով չեն առաջնորդվում: Այստեղ առաջնայինը մարդկային հարաբերություններն են եւ  գյուղի հանդեպ ունեցած  սրտացավ վերաբերմունքը, եւ գյուղացիներն էլ այս սկզբունքով են ընտրություն կատարում:

«Մեզ մոտ գյուղապետ ընտրելիս հաշվի չեն առնում  թեկնածուի ՀՀԿ-ական կամ անկուսակցական լինելը, այստեղ   մարդիկ քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, որեւէ թեքում չունեն, իրենց համար կարեւոր չի, թե   ինչ կուսակցությունից կլինի թեկնածուն, մեզ մոտ այդ բանը չի գործում: Գյուղացիների համար կարեւոր է մարդկային գործոնն  ու գյուղապահպանության խնդիրը, որ  գյուղը մնա մարդիկ լավ ապրեն: Պետք է ամեն ինչ անենք, որ գյուղը մնա, նորից վերաբնակեցվի, սա է բոլորիս մտահոգությունն ու գլխավոր խնդիրը»,- զրույցը եզրափակեց Սիսիանի տարածաշրջանի  սահմանամերձ, մշտական բնակիչ չունեցող Թանահատ գյուղական համայնքի ղեկավար, գյուղապետի թեկնածու Արսեն Օհանյանը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30