Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՊԾ պետի ծառայության գծով տեղակալը սպառնալիքներ է փոխանցել ակտիվիստներին

Հունիս 12,2014 18:15

Քիչ առաջ ոստիկանությունից ազատ է արձակվել Աֆրիկյանների տան առջեւի պարսպին իր բողոքն արտահայտելու փորձի համար  բերման ենթարկված ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը՝  սոցցանցերում հայտնի Նավակ Ճոճողը:

«Չհասցրեցի գրառումս անել, ոստիկանները եկան, տարան ոստիկանության բաժին, բացատրություն եմ տվել մի բանի համար, որը գրեթե չեմ էլ կատարել: Ոստիկանությունը հիմա պետք է ապրանքագիտական փորձաքննություն նշանակի, որ իմանան ինչ չափի վնաս եմ կատարել եւ պարզեն, թե որ օրենսգրքի հոդվածով են պատասխանատվության ենթարկելու»,- Aravot.am-ին պատմեց Նավակ Ճոճողը:

Նրա պատմելով, ոստիկանները իրեն հեռվից նկատել են ու չեն կանխել իր գործողությունները, թույլ են տվել, որ սկսի, հետո միջամտել են. «Բացատրության մեջ գրել եմ, որ պատրաստվում էի ազատ խոսքի իմ սահմանադրական իրավունքով գրել իմ բողոքը, չեմ հասցրել գրառումն անել, ոստիկանները արայով, ապերով եկել են, քաշքշել»:

Հիշեցնենք, որ նախորդ օրն էլ Վիլեն Գաբրիելյանը  «Էնվեր»  գրությունն էր թողել Միկոյանի անվան փողոցում տեղադրված ցուցանակի վրա, ինչի համար նա գրավոր ծանուցում ստանալուց հետո գնացել է Մաշտոցի ոստիկանության բաժանմունք, բացատրություն տվել:

Նրա խոսքով, ցուցանակին հասցրած վնասի չափը պարզելու համար էլ են ապրանքագիտական փորձաքննություն նշանակել, ինչից հետո պարզ կդառնա, թե ինչքան պետք է վճարի վնասի դիմաց  եւ պարզ կդառնա քրեակա՞ն, թե՞ վարչական պատասխանատվության պետք է ենթարկվի: Ակտիվիստի խոսքով, ինքը չի պատրաստվում վճարել վնասի դիմաց ու դրա վերաբերյալ ոստիկանության որոշումները բողոքարկելու է:

Իսկ ոստիկանությունից էլ դուրս գալիս ՊՊԾ պետի ծառայության գծով տեղակալ Վարդան Գեւորգյանը ակտիվիստին իր սպառնալիքներն է փոխանցել՝ ուրիշի սեփականությանը չկպնեք, թե չէ պատժվելու եք օրենքով:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30