Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստի դանակն ուղարկել են փորձաքննության

Հունիս 20,2014 20:15

ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբի վարչության պետ Արմեն Գրիգորյանը Aravot.am-ին պատմեց, որ Աֆիկյանների տան դիմաց  վերջին մի քանի օրերին պայքարող ակտիվիստներից պարբերաբար ահազանգեր են ստացել ու դրանց հետքերով գնացել դեպքի վայր. «Այցելել են դեպքի վայր, պարզաբանել նրանց իրավունքների մասին, բերման ենթարկված ակտիվիստների հետքերով գնացել ենք ոստիկանության բաժիններ, ներկայացրել ենք պաշտպանին դիմում ներկայացնելու կարգը, ինչը մեզ հնարավորություն կտա պաշտոնական հարցումների միջոցով պարզել նրանց բերման ենթարկելու հիմնավորումները»:

Նա անդրադարձավ հատկապես երկու ակտիվիստի բերման ենթարկելու դեպքին. «Մի դեպքում ակտիվիստի ձեռքին դանակ է եղել, մյուս դեպքն էլ երեկ է տեղի ունեցել, ինչպես պարզաբանել են ոստիկանությունում ակտիվիստը պատռել Աֆրիկյանների տան պաստառները եւ գույքը դիտավորությամբ վնասելու համար են նրան բերման ենթարկել: Այս դեպքում ոչ թե վարչական, այլ քրեական իրավախախտման մասին է խոսքը: Դանակն արդեն ուղարկվել է փորձաքննության՝ պարզելու այն սառը զե՞նք է, թե՝ ոչ: Իսկ պաստառը պոկած ակտիվիստին հանցանք կատարելու կասկածանքով են տարել ոստիկանություն, նա հրաժարվում էր նստել ոստիկանական մեքենա, դիմադրում էր, եւ ոստիկանները ուժ կիրառելով են նստեցրել ու տարել»:

Պարոն Գրիգորյանը այս երկու դեպքերին էլ ծանոթացել է տեսանյութով ու ասաց՝ քանի որ չի  տեսել ակտիվիստին բերման ենթարկելու նախորդող ու հաջորդող դրվագները, չի կարող առայժմ գնահատական տալ, թե ոստիկանների գործողություններն ինչքանով են իրավաչափ եղել. « Ասել ենք՝ դիմում գրեք ու հարցում կանենք պաշտոնապես, որ ստանանք հիմնավորումները, թե ինչքանով է անհրաժեշտ եղել ֆիզիկական ուժի գործադրումը: Բոլոր բերման ենթարկված ակտիվիստների դեպքերով էլ կարող ենք վերջնական գնահատական տալ միայն պաշտոնապես կատարած հարցումների պատասխաններն ունենալու դեպքում»:

ՄԻՊ գրասենյակն առայժմ մեկ ակտիվիստի  գրավոր դիմում է ստացել ու  պաշտոնական հարցումներն արդեն ուղարկվել են ոստիկանություն:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30