Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Գնում ենք Այգեպար ու Մովսես. գիշերը լինելու ենք սահմանին կանգնած ժողովրդի կողքին»

Հունիս 28,2014 22:07

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքը եւ «Քաղաքացիական պայմանագրի» խորհուրդների անդամները գնում են Այգեպար.

«Գնում ենք Այգեպար ու Մովսես. գիշերը լինելու ենք սահմանին կանգնած ժողովրդի կողքին, «Քաղաքացիական պայմանագիր», վերադարձի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայկակ Արշամյան, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյան, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյան, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյան»,- նշված է գրառման մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garegin says:

    Պարոն Փաշինյան շնորհակալ ենք նախաձեռնության համար, հիշեք, որ տավուշեցին առավել շատ վերաբերմունքի կարիք ունի: Բացի դրանից Կառավարությանը հարցեր ուղղելու ժամանակ հուշեք, որ զորամասերում զինվորական համազգեստով նկարվելու փոխարեն պետք է գոնե տարին մեկ անգամ մեկ օրով, իրենց ընտանիքի անդամների հետ միասին նրանք այցելեն սահմանամերձ գյուղեր, որպեսզի առավել հստակ պատկերացնեն այնտեղ ապրող մարդկանց վիճակը:
    Համոզված եմ, որ Բերդի տարածաշրջան այցելելու ժամանակ հայացք կնետեք նաև Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի շրջանցիկ հատվածի վրա, որն այդպես էլ իր աշխարհագրական դիրքով չի կարող հակառակորդի գնդակոծություններից ապահովել երթևեկի մասնիկիցների անվտանգությունը, չնայած կառավարությունը մտադիր է ևս 280 մլն դրամ ծախսել այդ հատվածի վրա: Մեկ նկատառում ևս՝ շրջանցիկ հատվածներ կառուցելու գաղափարով առաջնորդվելու պարագայում ինչպես պետք է վարվել Ն.Կ.Աղբյուր, Այգեպար, Մովսես և սահմանամերփ այլ գյուղերի հետ՝ պաշտպանել, թե տեղահանել-տեղափոխել?:

  2. ՄԱՆՎԵԼ says:

    ԵՍ ել եմ գալիս. Ինձ ել տարեք

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30