Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ուժեղ կլինի Մաքսային միությունը

Հուլիս 29,2014 16:22

«Եվրասիական տնտեսական միությունը, Մաքսային միությունն ուժեղ կլինեն, եթե նրանց բոլոր կառույցները, բոլոր օղակները անխափան աշխատեն: Դա մրցունակություն է: Այսինքն, քաղաքական, տնտեսական, մշակութային, ինֆորմացիոն բոլոր կառույցներն աշխատեն»,- այսօր, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած «Եվրասիա. դիմակայություն Արևմուտքին կամ զարգացման արդյունավետ ուղի» թեմայով Ռուսաստան–Հայաստան–Վրաստան–Մոլդովա տեսակամուրջի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը:

Բանախոսը միաժամանակ նկատեց, որ օրինակ տեղեկատվական համակարգի սահմանափակ աշխատանքի մասին բազմիցս է խոսվել: Մինչդեռ կան բավականին կարեւոր խնդիրներ, որոնք չեն հասնում յուրաքանչյուր մարդու, ըստ այդմ էլ հասարակական կարծիք ձեւավորելով: Մհեր Շահգելդյանը մնացյալ հարցերից զատ կարեւորում է հենց տեղեկատվական պատերազմում հաղթանակը:

Մհեր Շահգելդյանը նույնպես կարեւորում է Շանհայի համաձայնագրի երկրների հետ ԵՏՄ-ի եւ ՄՄ-ի սերտ համագործակցությունը: Նա կարծում է, որ համակարգերի արդյունավետ գործունեության, ինչպես նաեւ նշաձողերի հարցերը հենց այսօր պետք է բարձրացվեն եւ բացի գլոբալ հարցերից, աշխատանք պետք է տարվի անգամ յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական խնդիրների մակարդակով: Պլանավորումն, ըստ նրա, պետք է ներառի բոլոր մոտեցումները:

Կոնկրետ Հայաստանում, ըստ Մհեր Շահգելդյանի, այդ ամենը պետք է իրականացվի մի քանի ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական եւ այլն, միաժամանակյա ռեֆորմներով, որոնք պետք է հասու լինեն բոլոր քաղաքացիներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031