Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար Գորիս-Հարժիս ճանապարհահատվածում. կա 3 զոհ

Օգոստոս 01,2014 17:25

Այսօր, ժամը 15.30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Հարժիս ճանապարհահատվածի 12-րդ կիլոմետրում. Երեւանից մարզ ժամանող մեքենան նշված ճանապարհահատվածում դուրս է եկել երթեւեկելի մասից, պտույտներ կատարելով ընկել ձորը:

Ինչպես Սյունիքի մարզային փրկարար ծառայությունից տեղեկացնում են՝ ավտովթարի ենթարկված BMW X -5 մակնիշի 300LS03 համարանիշի ավտոմեքենայում կար 3 ուղեւոր, որոնք երեքն էլ մահացել են: Դեռեւս պարզ չէ նրանց ինքնությունը, ոչ մի փաստաթուղթ նրանց մոտ չի գտնվել:

Ինչպես Aravot.am-ին փոխանցեցին Գորիսի բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունից, ժամը 15.25-ի սահմաններում կանչ ստանալուց հետո դեպքի վայր ժամանելիս ավտոմեքենայի 3 ուղեւորներին՝ 2 տղամարդու եւ 1 կնոջ, տեղում մահացած վիճակում են գտել, մեքենայից դուրս, գետնին ընկած:
Որեւէ այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031