Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված ազատամարտիկի մայրը` նախարարին. «Կարում եք երկիրս լավ պահեցեք, թող էս երիտասարդությունը շնչի» (Տեսանյութ)

Օգոստոս 03,2014 19:26

Երեկվանից Սյունիքի մարզում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն իր աշխատանքային թիմի հետ այսօր եղավ նաեւ Կապանի տարածաշրջանի Արծվանիկ գյուղում:

Նախարարն այցելեց Ղարաբաղյան հակամարտության տարիներին պատերազմական գործողությունների ժամանակ զոհված, Արծվանիկ գյուղի բնակիչ, ազատամարտիկ Սոս Ղազարյանի տուն եւ հանդիպեց ընտանիքի անդամներին: Ընտանիքի անդամների պատմելով` Սոսը բոլորովին երիտասարդ տարիքում էր մեկնել ռազմի դաշտ, երկու փոքր երեխաների հայր էր եւ մահանալուց 10 օր անց պետք է լրանար նրա 30-ամյակը: Սոս Ղազարյանը Արծվանիկ գյուղի 100-ից ավելի այն ազատամարտիկներից էր, որ առանց երկմտելու զենքը ձեռքը վերցրեց եւ անվախ սրտով մեկնեց հայրենիքի սահմանները պաշտպանելու: Սակայն ինքնապաշտպանական մարտերի մեկնած հայորդիներից 6-ը` այդ թվում Սոսը, տուն չվերադարձան, նրանք իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի: Սոս Ղազարյանը մասնակցել է Կապանի տարածաշրջանի սահմանային գոտիների` Դավիթ-Բեկի, Կաղնուտի, Ուժանիսի եւ Ագարակի ինքնապաշտպանական մարտերին եւ եղել է պատերազմական գործողությունների վերջին զոհերից մեկը. զոհվելուց օրեր անց զինադադարի պայմանագիրը կնքվեց… :Azatamartik (1)

«Աշխարհին խաղաղություն լինի, կարում եք երկիրս լավ պահեցեք, թող էս երիտասարդությունը շնչի, ապրի, լավ ապրի… », -իրենց տուն այցելած արդարադատության նախարարին ասաց ազատամարտիկի մայրը` Ցողիկ Դավթյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031