Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր խաչի» աշխատակիցները հանդիպել են Ադրբեջանում գերևարված զինվոր Հակոբ Ինջիղուլյանի և այլ գերիների հետ. АПА

Օգոստոս 07,2014 15:29

Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչությունը հանդիպել է Ադրբեջանում պահվող մեկ ռազմագերու և գերի ընկած հինգ քաղաքացիական անձանց հետ, հայտնում է «ԱՊԱ»-ն՝ հղում անելով ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովային:

Հուսեյնովան հայտնել է, որ հանդիպումը կայացել է օգոստոսի 6-ին: «Կարմիր խաչի» միջոցով գերիներն ու նրանց ընտանիքները տեղեկություններով են փոխանակվել:

Ադրբեջանում գերի ընկած Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյանները նույն ընտանիքից են: Նրանք սահմանը հատել են 2010թ. հունվարին:

Ռազմագերին Հակոբ Ինջիղուլյանն է, որը գերի է ընկել 2013թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031