Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն էր դաժան վերաբերմունքի պատճառը Ֆրանսիայում հայ ընտանիքի հանդեպ. medialab.am

Օգոստոս 11,2014 21:23

Օրերս համացանցում մեծ տարածում գտած տեսանյութում Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Նանսի քաղաքում բավականին անսովոր ու ստորացուցիչ հանգամանքներում կալանավորված այնուհետև Հայաստան արտաքսված ընտանիքի դաժան տեսարանը բուռն արձագանք ստացավ: Ականատես հարեւանի կողմից բջջային հեռախոսով նկարահանված տեսանյութը լայնորեն տարածվեց ինչպես հայկական, այնպես էլ ֆրանսիական ամենահայտնի լրատվամիջոցներում:

Ֆրանսիայում պատմությունը մեծ աղմուկ հանեց, հայտարարություններով հանդես եկան մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ և նույնիսկ իշխող սոցիալիստական կուսակցությունը՝ դատապարտելով ոստիկանական կոպիտ միջամտությունը:

Սոցիալական ցանցերում սկսվեցին քննարկումներ, որտեղ հիմնական հարցը այն էր, թե  ի՞նչ էր նման դաժան վերաբերմունքի պատճառը հայ ընտանիքի հանդեպ մի երկրում, որը հայտնի է հանդուրժող եւ մարդասեր վերաբերմունքով հարյուր հազարավոր անօրինական ներգաղթյալների, այդ թվում հազարավոր հայերի նկատմամբ:

Մարկոսյանների (անուն-ազգանունը փոխված է) ընտանիքը` ամուսինը Հակոբը` 29, իսկ կինը` Աննան 26 տարեկան, Ֆրանսիա էին տեղափոխվել 2011 թվականին` քաղաքական ապաստան հայցելով:

Քաղաքական ապաստարանի և կեցության իրավունքի նրանց բոլոր դիմումները մերժվել էին և 2013 թվականի օգոստոսի 8-ին վերջիններս ստացել էին Ֆրանսիան 30 օրվա ընթացքում լքելու որոշումը պրեֆեկտուրայից (տեղական կառավարման բարձրագույն մարմին):

Մարկոսյաններն ունեն երկու երեխա մեծը 7 տարեկան է իսկ փոքրը 8 ամսեկան:

Որոշումից մոտ մեկ տարի անց, 2014 թվականի օգոստոսի 5-ին ՝առավոտյան ժամը 6-ին, փախստականների համար նախատեսված կացարանի նրանց սենյակի դուռը թակել են ոստիկանները:

Ըստ ականատեսների, ոստիկանները ամուսնուն առաջարկել են գնալ իրենց հետ՝ պայմանով, որ չեն անհանգստացնի ընտանիքի մյուս անդամներին: Հակոբին ոստիկանական մեքենայով բաժանմունք տեղափոխելուց հետո, սակայն, մեկ ժամ անց, Մարկոսյանների դուռը կրկին թակում են ոստիկանները: Նրանց հետ են լինում նաև բարձր պաշտոնյաներ՝ պրեֆեկուրայի գլխավոր քարտուղար Ժան-Ֆրանսուա Րաֆֆին և քաղաքապետի տեղակալ Պասկալ Լորանը:

Աննան չի բացում դուռը և ոստիկանները հատուկ միջոցներով բացելով դուռը, ոտքերից ու ձեռքերից բռնած երրորդ հարկից իջեցնում են դիմադրող ու ճչացող Մարկոսյանների կնոջը: Երեխաները սարսափած ճչում եւ լացում են, հարեւանները` հայհոյում:

Ընտանիքին տեղափոխում են հատուկ կենտրոն-կալանավայր, որտեղ ընտանիքի ամուսնու մոտ էպիլեպսիայի նոպաներ են սկսվում, սակայն դա չի խանգարում, որպիսի նրանք արդեն հաջորդ օրը հայտնվեն Փարիզի օդանավակայանում և նույն օրը վայրէջք կատարեն Երևանում:

 

Մանրամասները կարող եք կարդալ` medialab.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Բայց Սոֆին ինչու է այդպես սարսափած ղժում՝ ես չեմ հասկանում..)))..
    Չէ որ Ֆրանսիական ոստիկանությունը, ընդհամենը, պատրաստվում է իրագործել «արի տուն» ծրագիրը ..))).. (էն էլ՝ միանգամայն ձրի ..))).. )։ Հայաստան վերադառնալը էդքան սարսափելի է, որ մարդու մոտ հիստերիա է առաջացնում?..)))..
    Պատկերացրի հակառակը՝ Հայաստանի «իշխանությունները» ինչ-որ Ֆրանսիացու արտաքսում են Ֆրանսիա ..))).. և նա կառչել է «կռավաթի» ոտքից և աղիողորմ «ղժում» է…))))…
    Հայաստանի իշխանություններ՝ տեսնես էդ հայերը ինչու են էդքան սարսափում Հայաստան վերադառնալուց? ..)))..

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031