Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան

Օգոստոս 20,2014 16:17

ԱՄՆ-ի կոնգրեսական Քեթրին Քլարքը անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի բռնությունների վերջին դեպքերի կապակցությամբ:
Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:
«Ես խորապես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի բռնությունների վերջին դեպքերի կապակցությամբ, այդ թվում՝ Կարմիր խաչի պատվիրակների ուղղությամբ դիպուկահարների կրակոցների մասին հաղորդագրություններից»,- հայտարարել է Կոնգրեսի անդամը:

Ըստ նրա՝ ԼՂՀ-ի բնակչությունը չափազանց երկար ժամանակ է ապրում Ադրբեջանի ագրեսիայի սպառնալիքի պայմաններում: «Բռնության այդ քարոզչությունը խախտում է հրադադարի ռեժիմը եւ սոսկ լրացուցիչ զոհերի հանգեցնում: Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին հաջողվեց վառ ժողովրդավարական հասարակություն ստեղծել՝ չնայած հաջողության ցածր հավանականությանը, եւ ես սատարում եմ նրանց Ադրբեջանի ագրեսիայի դատապարտման հարցում»,- հայտարարել է Քլարքը:

ՀՅԴ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031