Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Գոչունյան. «Հայաստանի և Թուրքիայի մոտ զգալի է քաղաքական կամքը՝ առկա փակուղին հաղթահարելու իմաստով». «Ազատություն»

Օգոստոս 25,2014 19:13

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանից ներկայացուցչություն է մասնակցելու Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։

Շեշտելով այս պահը՝ Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց, որ յոթ տարի առաջ Աբդուլա Գյուլի ընտրվելը Հայաստանի և Թուրքիայի նախագահների միջև նամակների փոխանակելու առիթ էր դարձել, իսկ հիմա, երբ Թուրքիան պաշտոնապես հրավեր է ուղարկել, ուրեմն, ակամա, ինչ-որ շարժառիթի ակնկալիք կա։

«Այստեղ մի սիմվոլիկ դրական ազդանշանների նշույլներ կան երկու երկրների միջև, և պատմության մեջ առաջին անգամ, որ Թուրքիայի նախագահի պաշտոնակալման արարողությանը Հայաստանի կողմից պատվիրակություն պիտի մասնակցի. աննախընթաց հանգամանք կա այստեղ», – ասաց Գոչունյանը։

Նա ավելացրեց, որ, բնականաբար, չափից ավելի լավատեսությամբ պետք չէ ընկալել այս ամենը, բայց ամեն դեպքում. – «Պետք է ասել, որ նոր շրջան է սկսում, նոր պաշտոնավարության ժամանակահատված է բացվում և, այս իմաստով նաև, նորից ասենք, Հայաստանի և Թուրքիայի մոտ մի քիչ զգալի է քաղաքական կամքը՝ առկա փակուղին հաղթահարելու իմաստով»:

Հարցին, թե 2015 թվականի ապրիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կգա Հայաստան, Արա Գոչունյանը պատասխանեց. – «Մի փոքր պետք է համբերել. այս պահի դրությամբ դժվար թե հանրապետության նախագահն անձամբ գնա Ծիծեռնակաբերդ հաջորդ տարի, դա, եթե լինի, դա Թուրքիայի պետականության դիրքորոշումը Հայկական հարցի կապակցությամբ դա կնշանակե, որ հիմնովին փոփոխության կարող է  ենթարկվել, բայց համենայն դեպս, եթե նույնիսկ այդքան հեռու չգնանք, էդ ծրագրերով պայմանավորված, կարող է ներկայացուցիչ լինի, տարբեր մակարդակի պատվիրակություն լինի, բայց այնտեղ բեկումնային բան է, մոտիկացնելու իմաստով, կարելի է կարևոր տեղաշարժ ակնկալել»։

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031