Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոմիությունը պատրաստ է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել. Պոռոշենկո. УНИАН

Օգոստոս 30,2014 18:40

Եվրոմիությունը պատրաստ է Ռուսաստանի դեմ նոր քայլեր ձեռնարկել եւ նոր պատժամիջոցներ կիրառել, այդ մասին Թվիթերի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն՝ վկայակոչելով Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի խոսքերը: Փոխանցում է «ՈւՆԻԱՆ» լրատվականը:

«ԵՄ երկրները պատրաստ կլինեն նոր քայլեր ձեռնարկել և նոր պատժամիջոցներ կիրառել», – Բարոզոյին է մեջբերել  Պոռոշենկոն:

Լրատվականը գրում է, որ այն պետությունները, որոնց ղեկավարները այժմ աշխատանքային այցով գտնվում են Բրյուսելում, նշել են, որ Ուկրաինային օգնելու պատրաստակամության վերաբերյալ Եվրոհանձնաժողովից բազմաթիվ ազդանշաններ են ստացել:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031