Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղի անկախության հեղինակների մի մասն ապրում է Հայաստանում. «Ա1+» (տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2014 18:01

Ղարաբաղյան շարժման առաջին օրերին Արցախի անկախության մասին ոչ մի ակնարկ չկար: Հայաստանի անկախության մասին խոսում էին Մովսես Գորգիսյանը, Պարույր Հայրիկյանը եւ խորհրդային մի քանի նախկին քաղբանտարկյալ: Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր հայտնվել 1921 թվականին Ստալինի ղեկավարած խորհրդային քաղբյուրոյի որոշման:

Ըստ պատմաբանների, Ստալինը նպատակ ուներ սիրաշահել Թուրքիային, որպեսզի վերջինս նույնպես դառնա կոմունիստական երկիր: Թուրքիան ոչինչ չխոստացավ: Երկու տարի հետո ձեւավորվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը:

60 տարվա ընթացքում Ղարաբաղի մեկ երրորդը հայաթափվում է: Տարբեր տարիներին Խորհրդային Հայաստանի մի շարք ղեկավարներ փորձեր են կատարում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ միավորելու համար: Առաջինը Կոմկուսի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանն էր, որը 46 թվականի հայրենադարձությունը ուզում էր ծառայեցնել Ղարաբաղը հայերով բնակեցնելու եւ Հայաստանի հետ միավորելու համար:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930