Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու թատրոնի մենեջերի առաջարկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին

Սեպտեմբեր 03,2014 22:30

Այսօր News.am-ի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ասել էր, որ չի պատրաստվում ամբողջ կյանքում անգործ մնալ:Նա  չէր բացառել, որ առաջիկայում նոր աշխատանքի կանցնի: Սուրիկ Խաչատրյանի այս մտադրությանն ի պատասխան, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանը Aravot.am-ի միջոցով որոշ առաջարկներ ներկայացրեց մարզպետին: Ըստ Տիգրան Վիրաբյանի, նախկին մարզպետը ճիշտ կաներ զբաղվեր Սյունիքի մշակույթի պահպանման հարցերով:

«Ինչ պաշտոնի էլ Սուրեն Խաչատրյանը վերադառանա, ճիշտ կանի, եթե փորձի իր ունեցած ֆինանսական հնարավորություններից ներդրումներ կատարի կինոարտադրության, թատերական արվեստի, երաժշտական արվեստի զարգացման համար: Այնպես անի, որ մշակութային հարուստ արժեքներ ունեցող իր տարածաշրջանում թատրոնը ավելի զարգանա ու բարգավաճի, նույն իր տարածաշրջանում Կապանի թատրոնը կարողանա վատ վիճակից դուրս գա, ավելի ամուր քայլերով քայլի… Ինձ թվում է, որ նրա ֆինանսական միջոցները լիովին կբավարարեն»:

Մեր այն հարցին` եթե ներդրումներ կատարի, սրանով կհաջողվի՞
քավել իր մեղքը, մեր զրուցակիցն ասաց. «Մեղքերի մասին չեմ կարող խոսել, որովհետև մեղքերը նման արարքներով չեն քավում, բայց որ ցանկացած մարդ, որը փորձի իր հնարավորությունների սահմանում օգնել մշակույթին, ըստ իս, որոշ դրական տեղաշարժ իր անվան, վարքագծի, հասարակության մեջ ունեցած հեղինակության հետ կապված միանշանակ կբարձրացնի:

Մենք այսօր շատ երկրներում տեսնում ենք, որ խոշոր գործարարները, այն մարդիկ, որոնք տիրապետում են բավական մեծ հնարավորությունների, իրենք պարտադիր անմասն չեն թողնում մշակույթը: Իմ ունեցած տեղեկություններով, պետությունը այդ մարդկանց հանդեպ հարկային բեռն է թեթևացնում, որովհետև նրանք կանգնած են մշակույթի կողքին: Եվ, ըստ իս, եթե Հայաստանում էլ  ընդունվեր այդ կարգը, նրանք, ովքեր մշակույթին ձեռք են մեկնում և իրենց հնարավորության մի մասը ներդնում են մշակույթի զարգացմանը, շատ ավելի լավ կլիներ, որպեսզի նրանց հանդեպ էլ վերափոխումներ արվեին տարբեր հարցերում»:

Ի դեպ, մեր զրուցակիցը փաստում է, որ Սուրեն Խաչատրյանը Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին, աշխատել է իր մարզի բնակիչներին անմասն չպահել մայրաքաղաքում ու հանրապետությունում կատարվող մշակութային միջոցառումներից` համերգներից, կինոդիտումներից, թատերական ներկայացումների հյուրախաղերից…

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Sero says:

    Արա, դու քեզ նայի, պարապ ես? դու ինչ գործ ունես Լիսկայի հետ, կարաս քո ղեկավարներին առաջարկներ արա, դու Լիսկային սկի չես իմանում, լավն ա, վaտն ա քո ինչ գործ?գործդ արա

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930