Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆակտորի փրոդաքշն»-ը շարունակում է պետական տարբեր գերատեսչությունների սիրելի ընկերությունը լինել. «Ժողովուրդ»

Մայիս 24,2023 10:24

«Ֆակտորի փրոդաքշն»-ը շարունակում է պետական տարբեր գերատեսչությունների սիրելի ընկերությունը լինել՝ մեկ անձից գնումներ կատարելու առումով: Այս անգամ Արտաքին գործերի նախարարությունն է մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր ստորագրել ընկերության հետ՝ 736 հազար դրամի չափով: Այս գումարով ՀՀ ԱԳՆ-ն ձեռք է բերել 120 հատ թղթապանակ, 120 նոթատետր, 120 գրիչ: Իհարկե, սա փոքր գումար է՝ այն գումարների համեմատ, որոնք այս ընկերությունը ստացել է նախկինում:

Օրինակ՝ «Ֆակտորի փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 750 մլն 192 հազար դրամ էր հատկացվել 2022 թ. մայիսի 21-31-ը Երեւանում անցկացված բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման եւ անցկացման նպատակով: Սա միակ գնումը չէ. «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին 2019-20 թթ.-ին 325 մլն դրամ էր վճարվել Երեւանում ամանորյա միջոցառումները կազմակերպելու համար։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը ստեղծվել է 2017-ին։ Հիշեցնենք, որ այս ընկերության հիմնադիրները Վազգեն Պողոսյանը եւ Ռուդիկ Տեր-Գալստյանն են: Նրանք աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում, Հանրային հեռուստաընկերությունում, երբ դրա ղեկավարը Ռուբեն Ջաղինյանն էր։ Այժմ մերձ հարաբերություններ ունեն ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գործունյա եղբոր եւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ – գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի հետ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031