Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «ԱԺ-ում կա ՀԱԿ խմբակցություն 7 անձից կազմված, բայց իրական թիվը չգիտենք 2 է, թե՞ 3»

Սեպտեմբեր 17,2014 18:20

«Սերժ Սարգսյանն ասում է, որ կառավարման ձեւի հետ կապված իր համար գործող կառավարման մոդելն առավել ընդունելի է: Լավ, հիմա չեմ հասկանում, էլ ինչի՞ համար եք Սահմանադրությունը փոխում: ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» չեն ուզում հիմա դա լինի, մենք չենք ցանկանում, Դաշնակցությունը ցանկանում է: 131 պատգամավորից 5 հոգին ցանկանում է: Բայց իմ խորին համոզմամբ՝ դա հիմք չի կարող լինել, որ միայն Դաշնակցության համար զոռով Սահմանադրությունն ընդունեն»,-  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ «Սահմանադրական բարեփոխումներ. թեր եւ դեմ» թեմայով խորհրդաժողովի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում, ի պատասխան Լեւոն Զուրաբյանի այդ դիտարկմանը՝ ասաց.  «Ես չգիտեմ պարոն Զուրաբյանն ում անունից էր խոսում: Մի բան կարող եմ վկայել, որ Ազգային ժողովում կա ՀԱԿ խմբակցություն 7 անձից կազմված, հրապարակված, բայց իրական թիվը չգիտենք 2 է, թե՞ 3: Ու 2-3 հոգով խոսել 131 պատգամավորի անունից, կարծում եմ, ճիշտ չէ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930