Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը` ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին. «Սա ընդհանրապես ամենակարեւոր հարցը չէ». Ա1+

Սեպտեմբեր 18,2014 19:02

Հոկտեմբերի 10-ը հանրահավաքային պայքարի սկիզբը կլինի, որը հնարավոր է ճակատագրական նշանակություն ունենա, վստահեցնում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:  «Մենք պետք է հասնենք նրան, որ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում այնքան ժողովուրդ հավաքվի, որ ըստ էության, ներկայացնի ՀՀ ժողովրդին եւ մանդատ տա հետագա կարեւոր գործողությունների համար»,- ասաց նա։

Արդյո՞ք սա կարող է հանգեցնել նստացույցերի կամ հանրահավաքների շարունակականության: Պարոն Զուրաբյանի խոսքերով` իրենք կդիմեն Սահմանադրությամբ թույլատրվող յուրաքանչյուր քայլի.«Մենք նրա համար չենք ամիսներ շարունակ աշխատել այս համախմբման վրա, որ ընդամենը մի պտիչկայի համար հանրահավաք անենք ու ասենք` հանրահավաքը արել ենք»։

Ի դեպ, հոկտեմբերի 10-ին՝ հանրահավաքի օրը Մինսկում, հավանաբար, որոշվի նաեւ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցը: Արդյո՞ք այս հանգամանքին եւս անդրադարձ կկատարվի՞ հանրահավաքում. «Սա պայքար չէ որեւէ աշխարհաքաղաքական օրիենտացիայի համար: Սա ընդհանրապես ամենակարեւոր հարցը չէ, այսօր կարեւորն այն է, որ հայ ժողովուրդը ստանա ընտրովի իշխանություն, որը հաշվետու է իր առջեւ»:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930