Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդներն այցելեցին գիշերօթիկ մանկապարտեզ

Սեպտեմբեր 19,2014 18:14

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան քահանա Առաքելյանը, երիտասարդաց միության և «Օվսաննա» երգչախմբի հետ այցելեցին Երևանի թիվ 141 գիշերօթիկ մանկապարտեզ: Նրանց էր միացել կանադահայ Անահիտ Ամիրյանը, ով Հայաստանում է իր ընկերուհու՝ վաղամեռիկ Ալիս Քյուփեյանի կտակով կարիքավոր հայ մանուկներին օգնություն տրամադրելու համար: Գիշերակացով մանկապարտեզ հաճախող երեխաների համար նրանք տարել էին հագուստ:
Մանկապարտեզի սաները սիրով դիմավորեցին հյուրերին, փոքրիկ ելույթ ունեցան՝ իրենց երգով, պարով ու ասմունքով հիացնելով ներկաներին:

DSC07968

 

«Օվսաննա» երգչախումբն էլ իր երգացանկից ընտրել էր մանկական երգեր, որոնք երեխաները սիրով ունկնդրեցին:

Այս մանկապարտեզը Արարատյան Հայրապետական թեմի քահանաների ուշադրության կենտրոնում է. Նավասարդ Սրբազան հոր օրհնությամբ վերջիններս համայնքների անդամների հետ հաճախակի են այցելում Հայաստանի միակ գիշերօթիկ այս մանկապարտեզ՝ իրենց հետ տանելով անհրաժեշտ իրեր ու նվերներ:
Միջոցառման ավարտին Տեր Վահանը և երիտասարդները զրուցեցին մանկապարտեզի տնօրեն Լուսինե Մատինյանի հետ: Տեր հոր առաջարկությամբ եկեղեցու երիտասարդաց միության անդամները ավելի հաճախ կայցելեն փոքրիկներին՝ նրանց աղոթքներ ու երգեր սովորեցնելու, հոգևոր գիտելիքներ փոխանցելու համար:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930