Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Միլիտոնյան. «Անկախությունը մեծագույն պատասխանատվություն է»

Սեպտեմբեր 21,2014 20:58
militonyan

Էդվարդ Միլիտոնյանի կարծիքով՝ անկախության շնորհիվ ժողովուրդն ինքն իրեն կարող է տեսնել աշխարհի մեջ:

«23 տարին քիչ չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով օրվա խորհուրդին, հայտարարեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա նշեց, որ անկախությունը դարերով թրծված, կռիվների, ինքնազոհողությունների գնով տրված ինքնաճանաչման պահ է, որ ժողովուրդն վերջապես ինքն իրեն, իր դերը կարող է տեսնել աշխարհի մեջ. «Այնպես չէ, որ հենց անկախ եղար, երկնքից մանանա է թափվում: Աշխարհի հետ քո հարաբերությունները պետք է կարողանաս ճիշտ ընկալել ե՛ւ դիվանագիտորեն, ե՛ւ տարբեր մտածողական մակարդակներով: Այնպես, որ անկախությունը մեծագույն պատասխանատվություն է ե՛ւ  գիտակից մարդու, ե՛ւ իշխանության, ե՛ւ բոլոր կառույցների համար»:

Նա հավելեց, որ անկախությունը մեծ արժեք ունի յուրաքանչյուր մարդու համար, իսկ Հաայաստանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար չէ. «Պետք է չմոռանանք հսկայական սփյուռքը, որն իր միտքն, իր հոգին ուղղորդում է դեպի Հայաստան, դեպի խարսխակայան: Այս ամենը հսկայական ճնշում, հսկայական պատասխանատվություն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930