Լրահոս
Օրվա լրահոսը

Համերգ՝ ի պաշտպանություն ավանդական հոգեւոր արժեքների

Սեպտեմբեր 23,2014 17:22

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի կենտրոնական մանկական այգում (նախկին Կիրովի անվան այգի) տեղի ունեցավ համերգ՝ ի պաշտպանություն ավանդական հոգեւոր արժեքներին եւ աջակցություն բազմազավակ ընտանիքներին:

Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության համակարգող Ծովինար Կոստանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական ընտանիքներում խեղաթյուրվում է կնոջ դերը, հասարակական կազմակերպությունները որոշել են այսպես հասարակության ուշադրությունը հրավիրեն խնդրին. «Հաշվի առնելով գլոբալիզացիոն միտումները, որոշ հասարակական կազմակերպությունների աշխատանքը, որոնք ֆինանսավորվում են արտերկրից շատ եւ շատ գաղափարներ խեղաթյուրվում են: Հայ կինը տարիներ շարունակ եղել է հայ օջախի պահապանը, դաստիարակել է խիզախ եւ անպարտ հայ զինվորին եւ իր ինքնանվիրությամբ պաշտպանել է հայ ժողովրդին: Շատերը փորձում են խեղաթյուրել հայ կնոջ դերը, սակայն մենք գիտենք, թե ինչպես պետք է պաշտել հայ կնոջը, եւ մեզ պետք չէ ինչ-որ նոր բաներ սովորեցնել»:

Yntaniq-2 Yntaniq-1

Համերգին ներկա էր Նազենի Հովհաննիսյանը, միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան Մերի Քոչարյանը, «Հայ ասպետը» եւ այլք: Համերգի ավարտից հետո մասնակիցները երթով կքայլեն դեպի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի, որտեղ էլ օրհնություն կստանան:

Համահայկական ծնողական կոմիտեի ներկայացուցիչ Արման Բոշյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսպիսի միջոցառումները կրելու են ամենամսյա բնույթ: Նա հավելեց, որ պատահական չեն ընտրել միջոցառումների անցկացման օրը՝ սեպտեմբերի 23-ին տարիներ առաջ Վազգեն Ա-ն օրհնել է հայ ժողովրդի ինքնիշխանության ընտրությունը.

«Մեր նպատակն է հասարակության եւ իշխանությունների ուշադրություն հրավիրել բազմազավակ ընտանիքների կարգավիճակին, որոնք կարծում եմ, թե լրացուցիչ ուշադրություն են պահանջում: Մեր նպատակն է նաեւ ավանդական հոգեւոր արժեքների, մեր եկեղեցու հանդեպ ուշադրություն գրավել եւ դրական լիցք փոխանցել մասնակիցներին, որովհետեւ Հայաստանի քաղաքական դաշտը բացասական լիցքերով լի է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930