Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռի-Մարտակերտ. բարեկամության կամուրջներ

Սեպտեմբեր 23,2014 19:17

Ayts_Artsakh2Ayts_Artsakh3Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի Հանրապետության վարչական շրջանների միջև տնտեսական և մշակութային կապերի խորացման ծրագրի շրջանակներում 2014 թ. սեպտեմբերի 20-22-ը  տեղի ունեցավ ՀՀ Լոռու մարզի պատվիրակության հերթական այցը Արցախ: Պատվիրակությունը գլխավորում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը, կազմում ներգրավված էին Լոռու մարզպետարանի տարբեր պաշտոնատար անձիք, Արցախյան ազատամարտին մասնակցած, «Վալլեքս» խմբի ընկերությունների Լոռու մարզում տեղաբաշխված ձեռնարկությունների աշխատակիցներ, Լոռու մարզպետին կից երիտասարդական խորհրդի անդամներ:

Այցի շրջանակներում սեպտեմբերի 21-ին Արցախի ԱԺ շենքում տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպման մասնակիցները դրականորեն գնահատեցին «Լոռի-Մարտակերտ. բարեկամության կամուրջներ» խորագրով կազմակերպվող այցերի արդյունքները Արցախի վարչական շրջանների և Հայաստանի մարզերի միջև հորիզոնական կապերի ձևավորման համատեքստում, ընդգծեցին համագործակցության խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը: Նույն օրը Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում, «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության վարչական շենքում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ Լոռու մարզպետի և մարզպետարանի աշխատակիցների, Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակիցներիև «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի և ընկերության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպմանը քննարկվել են կրթության և առողջապահության ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող խնդիրներ:

Այցելության հոգևոր-մշակութային, ճանաչողական ծրագրի շրջանակներում պատվիրակությունը եղավ Նորավանքի,Տաթևի, Գանձասարի, Դադիվանքի վանական համալիրներում, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, Տիգրանակերտի հնավայրում և թանգարանում:

Այցի ծրագրի՝ տնտեսական համագործակցության ամրացմանը կոչված բաղադրիչի շրջանակներում պատվիրակությունը այցելեց «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության Կաշենի հանքավայր, ծանոթացավ պղինձ-մոլիբդենային հանքաքարի արդյունահանման և նոր լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման աշխատանքներին, այդուհետ այցելեց Դրմբոնի լեռնահանքային համալիր, որտեղ նույնպես կազմակերպվեց ճանաչողական շրջայց: Դրմբոնում Լոռու մարզի պատվիրակությունը մասնակցեց ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգին՝ Հայաստանի Երգի պետական թատրոնի երգիչների մասնակցությամբ:

nara«Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերությունը՝ ի դեմս գլխավոր տնօրեն, «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Արթուր Մկրտումյանի, բարձր գնահատելով Արցախի ազատագրման գործում նրանց ունեցած ավանդը, շնորհակալագրեր հանձնեց Լոռու մարզի պատվիրակության կազմում Արցախ այցելած ազատամարտիկներին:

ՀՀ մարզերի և Արցախի վարչական շրջանների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների, ինչպես նաև տնտեսական և մշակութային նոր կապերի ստեղծման այլ ծրագրերին աջակցությունը կարևոր տեղ ունի «Վալլեքս» խմբի Հայաստանում և Արցախում գործող ընկերությունների որդեգրած կորպորատիվ սոցիալական քաղաքականության առաջնահերթություններում, և խմբի ընկերություններն իրականացնում են երկարաժամկետ ծրագրեր այդ համագործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ:

«Վալլեքս» խմբի ընկերությունների

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930