Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանում սկսվել են «Եվրոպական ժառանգության օրերը»

Սեպտեմբեր 27,2014 22:09

Այսօր Հրազդանի երկրագիտական թանգարանում «Եվրոպական ժառանգության օրերը» ծրագրի շրջանակներում ներկայացվեցին Առաջին աշխարհամարտին նվիրված արխիվային լուսանկարներ և 2 մասից բաղկացած վավերագրական ֆիլմ: Թանգարանի տնօրեն Աշոտ Գևորգյանի խոսքով՝  լուսանկարները ցուցադրվում են առաջին անգամ, և դրանց միջոցով աշակերտները կարող են լիովին պատկերացում կազմել այդ ժամանակաշրջանում Եվրոպական տնտեսության մասին:

N 4 հիմնական  դպրոցի  տնօրեն Արևիկ Նահապետյանն ընդգծեց, որ  աշակերտներն սկզբից դժկամությամբ, ապա մեծ հետաքրքրությամբ են հաճախում թանգարան: «Այստեղ անցկացրած 1 ժամը հավասար է 10 դասաժամի»,- ասաց նա:hrazdan1

Գլխավոր ֆոնդապահ Գարիկ Բագրատյանը պատմեց, որ սրահներում պարբերաբար ցուցադրվում են Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմեր: 25 հոգանոց  լսարանի համար թանգարանի փոքր հեռուստացույցը, միգուցե, բավարար է, սակայն մեծ լսարանի դեպքում մեծ էկրանի անհրաժեշտություն է առաջանում: Մշակույթի նախարարությունում ասելեն, որ չեն կարող պրոեկտորի համար գումար հատկացնել: Մեր զրուցակցից տեղեկացանք, որ թուրքագետ Սարգիս Հացպանյաննայսօր հրավիրված է եղել թանգարանում դասախոսություն կարդալու, սակայն արտերկիր մեկնելու պատճառով չի  կարող ներկա գտնվել:hrazdan3

Ֆոնդերի պայմանների մասին խոսելով՝  բանախոսն ասաց, որ դրանք կապիտալ վերանորոգման կարիք ունեն: Ինչ վերաբերում է առկա ցուցանմուշներին՝  դրանք մնում են խոնավ սենյակներում ցուցադրության համար տարածքի բացակայության պատճառով: Թանգարանը հոկտեմբերի վերջին նախատեսում է իրականացնել Հրազդանի տարածաշրջանի բնակիչների տոհմածառերի ցուցադրություն:

Անի Անտոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930