Լրահոս
Օրվա լրահոսը

Առևտրականների բողոքն առաջացրած օրենքի նախագիծը, ի խախտումն Նախագահի հրամանագրի, նախապես չի ուղարկվել Օմբուդսմենին կարծիքի

Սեպտեմբեր 27,2014 22:34

Մարդու իրավունքների պաշտպանի սոցիալ-տնտեսական հարցերով տեղակալ Տաթևիկ Խաչատրյանն այսօր Օմբուդսմենի գրասենյակում ընդունեց մի խումբ առևտրականների: Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր փոփոխության վերաբերյալ, ինչի մասին դիմում-բողոք էին ներկայացրել Պաշտպանին:

Չնայած փոփոխության արդյունքում հարկի նվազեցմանը` առևտրականները բողոքում են, որ գույքի փաստաթղթավորման պահանջը իրատեսական չէ այսօրվա շուկայի պայմաններում, քանի որ կարող է հանգեցնել կամ ապրանքների գնաճի, կամ բազմաթիվ փոքր ձեռնարկատերերի սնանկացման: Միաժամանակ տարբեր ոլորտների առևտրականները հայտնում են, որ հարկի կիրառումը միատեսակ չի ազդի տարբեր ապրանքների շուկաների աշխատողների վրա` հաշվի առնելով յուրաքանչյուր ոլորտի առանձնահատկությունները, օրինակ` ոսկերչություն, հագուստ, շինանյութ, կենցաղային իրեր և այլն: Ուստի, անհրաժեշտ է մշակել բոլորի համար փոխզիջումային հարկման տարբերակ:

Պաշտպանի տեղակալը հայտնել է, որ խնդիրն Օմբուդսմենի ուշադրության կենտրոնում է, և ստիպված ենք միայն հիմա զբաղվել այս հարցով, քանի որ նախագիծը նախապես չի ներկայացվել Պաշտպանին կարծիքի` ի խախտումն Նախագահի 2007թ. թիվ 174-Ն հրամանագրի, համաձայն որի` «Մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին` կարծիքի»:
Տաթևիկ Խաչատրյանն առևտրականներին հայտնել է. «Այժմ Պաշտպանի հանձնարարությամբ հրատապ քայլեր են ձեռնարկվում բոլոր կողմերի փոխըմբռնման միջոցով խնդրին լուծումներ գտնելու նպատակով: Այս ուղղությամբ կշարունակենք աշխատանքը ձեզ հետ, իսկ առաջիկա օրերին կներկայացնենք մեր դիրքորոշումը և առաջարկները»:

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930