Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌեԱնիմանիա» -ն փառատոնի շրջանակներում հանդես է գալիս բարեգործական նախաձեռնությամբ՝ հօգուտ սիրիահայ անապահով ընտանիքների

Հոկտեմբեր 20,2014 13:07

Արդեն վեցերորդ անգամ Երևանում անցկացվելու է «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը, որն այս անգամ կմեկնարկի հոկտեմբերի 25-ին և կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 31-ը։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնի շրջանակներում տեղի են ունենալու մի շարք անիմացիոն ֆիլմերի միջազգային եւ տարածաշրջանային պրեմիերաներ, Հայաստան են ժամանելու համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ և ոլորտի անվանի ներկայացուցիչներ, անցկացվելու են վարպետության դասեր:

Սիրելի ընկերներ, «ՌեԱնիմանիա» -ն փառատոնի շրջանակներում հանդես է գալիս բարեգործական նախաձեռնությամբ: Հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 10-ը դուք հնարավորություն ունեք միանալու նախաձեռնությանը՝ պատվիրելով փառատոնի ազդագրով շապիկներ ու բաժակներ և նվիրատվություն կատարելով:

Tshirt donationsՇապիկների ու բաժակների նվազագույն արժեքն է`
սպիտակ շապիկներ՝ 5000 դրամ,
սև շապիկներ՝ 6000 դրամ,
բաժակներ՝ 4000 դրամ:

Ստացված գումարը «ՀԱԼԷՊ» Հայրենակցական Բարեսիրական Հասարակական Կազմակերպութան միջոցով կփոխանցվի սիրիահայ անապահով ընտանիքներին:

Հատուկ շնորհակալություն “Digitex” textile digital printing ընկերությանը աջակցության համար, հանձին՝ Քրիստ Շառոյանի:

Պատվերների համար զանգահարել 055 57 59 00 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Փառատոնն այս տարի անցկացվում է ՀՀ Մշակույթի նախարարության և ՀՀ Վարչապետի հովանու ներքո:

ՌեԱնիմանիա Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստեղծվել է 2008-ին` նպատակ ունենալով խթանել անիմացիոն արվեստի զարգացումը, կրթել միջազգային մակարդակի անիմատորների նոր սերունդ և հնարավորություն ստեղծել հայ անիմատորների աշխատանքները ներկայացնելու միջազգային ասպարեզում, ինչպես նաև աշխարհի լավագույն անիմացիոն աշխատանքները ծանոթացնել հայ հասարակությանը։

«ՌեԱնիմանիա» կինոփառատոնի
հասարակայնության հետ կապերի
պատասխանատու
Գայանե Հովհաննիսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031