Լրահոս
Օրվա լրահոսը

Անօթևան կինը 26 տարի շարունակ ջուրը բերում է հարևանի տնակից (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2014 12:55

Կոմունալ-կենցաղային տարրական պայմաններից զուրկ վագոն-տնակներում բնակվելը հարյուրավոր անօթևան ընտանիքների համար վաղուց դարձել է սովորական երևույթ: Առհասարակ հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ խտացված են տնակային ավաններում, ուր մի կերպ գոյատևող ընտանիքներից տղամարդկանց բացակայությունը ևս կրում է համատարած բնույթ: Իսկ նրանց մեծ մասի համար ձմռան վառելիքը համարվում է ամռան ամիսներին կուտակած պլաստիկ շշերը, հնամաշ շորերն ու կոշիկները:

Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները կրկին տնակային ավաններում էին և «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկի շրջանակում վառելափայտ, հագուստ և խաղալիքներ տրամադրեցին կարիքի մեջ գտնվող ընտանիքներին ու երեխաներին:

Ներկայացվող տեսանյութը Գյումրու նախկին զբոսայգիներից մեկում տեղադրված 6 մետրանոց տնակում բնակվող ընտանիքի մասին է: Նրանք ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում և անհայտ է, թե երբևէ կունենա՞ն քարաշեն բնակարան:

 

«Շիրակ կենտրոնի» մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031