Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրի շրջանակում վերանորոգվել է Նուբարաշենի կենտրոնացված գրադարանը

Հոկտեմբեր 23,2014 16:48

Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Նուբարաշենի կենտրոնացված գրադարանային համալիր: Երևանի քաղաքապետարանի այս տարվա շինբարեկարգման ծրագրի շրջանակում գրադարանն ամբողջությամբ վերանորոգվել է: Պատասխանատուները զեկուցել են, որ շինարարական աշխատանքներն ավարտվել են սահմանված ժամանակացույցի համաձայն, և այն այցելուներին այսօր դիմավորում է հարմարավետ պայմաններով:

Ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այս ծրագիրը ևս լինելու է շարունակական, և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր գրադարաններում: Շնորհակալություն հայտնելով մայրաքաղաքի գրադարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար՝ աշխատակիցներն ու ընթերցողները նկատել են, որ ծայրամասային համարվող վարչական շրջանի ընթերցասերների համար այս ծրագրի իրականացումն իսկապես անհրաժեշտություն էր: Գրադարանի տնօրենն էլ իր հերթին ընդգծել է, որ հարմարավետ պայմանների ապահովմանը զուգահեռ լուծվել է նաև շուրջ 28000 կտոր գրականությունն առավել պատշաճ պայմաններում պահպանելու, ինչպես նաև նոր համալրումները տեղավորելու կարևոր խնդիրը:

Շրջայցի շրջանակում քաղաքապետն այցելել է նաև Նուբարաշենի երաժշտական դպրոց, որը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել սաների առջև: Տարոն Մարգարյանը շրջել է հարկաբաժիններով, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել աշխատակիցների ու դպրոց հաճախող երեխաների ծնողների հետ: Շնորհակալություն հայտնելով մշակութային օջախներին ցուցաբերվող մշտական ուշադրության համար՝ վերջիններս նշել են, որ դպրոցը ստեղծման օրից ի վեր երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել ու գտնվում էր անմխիթար վիճակում: Դպրոցի տնօրենն էլ նշել է, որ հիմնանորոգումից հետո արդեն իսկ զգալիորեն ավելացել է երաժշտական դպրոց հաճախել ցանկացողների թիվը:
Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031