Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում շարունակվում են ապօրինի  շինարարությունները

Նոյեմբեր 26,2014 13:26

Յուրաքանչյուր երկուշաբթի գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ  ըստ հասցեների   Ձեզ զեկուցվում է ապօրինի շինարարությունների կանխման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, սակայն  դրանք ոչ միայն չեն  պակասում, այլ  շարունակվում են: Այս մասին են վկայում քաղաքացիների ահազանգերն ու լրատվության հաղորդումները:

Վերջին օրերին շատ խոսվեց  Կենտրոն վարչական շրջանի  Թամանյանի արձանի  դիմացի այգում ընթացող  շինարարության մասին, որի վերաբերյալ չկա շինթույլտվություն, այլ 04.08.2014 թ. տրվել է սրճարանի տարածքի որոշակի բարեկարգման, հարդարման և երկու տաղավարների միջև ընկած հարթակի սալիկները  փոխելու համար համապատասխան էսքիզային նախագիծ: Ազատություն ռադիոկայանի նոյեմբերի 26-ի երեկոյան հաղորդման մեջ  ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ասում է, որ այն համապատասխան հանձնաժողովում չի քննարկվել, ավելին՝ Երևանի գլխավոր ճարտարապետը նման նախագծի  հավանություն չի տվել:

Շինհրապարակում փակցված չէ շինթույլտվության և բարեկարգման վերջնական տեսքի գովազդը, այսինքն այս աշխատանքներն իրականացվում են օրենքի խախտմամբ:

Ամենաթարմ մեկ այլ օրինակը Երևանի Հալաբյան 17 հասցեում իրականցվող  շինարարությունն է, որի լուսանկարը կից ուղարկում եմ, որից պարզ երևում է, որ այնտեղ իրականացվող շինարարությունը   ապօրինի  կառուցապատում է  և  վստահ եմ, որ  բնակիչների  կարծիքը բնավ հաշվի չի առնվել՝  հակառակ  բնակիչների  մասնակցությունն ապահովող Երևանի ավագանու  ընդունած  համապատասխան որոշման:

Այս փաստերը  վկայում են այն մասին,  որ Երևանի քաղաքապետարանի  պաշտոնյաների  թողտվությամբ շարունակվում են Երևանի տարբեր  վայրերում ապօրինի կառուցապատումները, որոնց հովանավորները բարձրաստիճան պաշտոնյաներ են:

Արձանագրենք, որ ոլորտում  անարգել  թևածում է  կոռուպցիան, որի դեմ, իբրև թե պայքարում է գործող  իշխանությունը:

 

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան»

խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930