Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց

Նոյեմբեր 27,2014 21:25

Նոյեմբերի 27-ին, ժամը` 12:00-ին  ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա: «Ոչ խտրականությանն ու երկակի ստանդարտներին» նախաձեռնությունն  իր բողոքի ձայնն  ուղղեց  ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը՝ առ այն, որ ի դեմս այս կառույցի աշխատակիցների՝ մասնավորապես հյուպատոս Թերեզա Պորցուցեկի, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ բազմիցս աղաղակող անարդարություն է ցուցաբերվել: Եվ սա այն դեպքում, երբ  ԵՄ-ի և Հայաստանի միջև ստորագրված է  «Մուտքի այցագրերի տրամադրման ազատականացման»  մասին համաձայնագիր, ըստ որի վիզայի դյուրացված կարգի  խմբում են նաև    բուժման նպատակով Գերմանիա կանոնավոր այցելության կարիք ունեցող անձիք: Սակայն հիշյալ փաստաթղթով ստանձնած պարտավորություններն  անտեսվում են   ՀՀ-ում Գերմանիայի  հյուպատոսի կողմից , ով  անհիմն պատճառաբանություններով  մերժում է  քաղաքացիներին ՝ չտրամադրելով մուտքի վիզա:

1

Խնդիրը բարձրաձայնելու և քաղաքացիների դժգոհությունը տեղ հասցնելու համար,  Civil Voice  ՀԿ կամավորները  և մի շարք  քաղաքացիներ,  անարդարությանն ուղղված կոչերով և պաստառներով,  մոտեցան ՀՀ-ում Գերմանիայի  դեսպանատանը՝ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին  նամակ  հանձնելու նպատակով: Սակայն դեսպանատան աշխատակիցները ոչ միայն չընդունեցին նամակն, այլև թույլ չտվեցին այն գցել քաղաքացիների համար նախատեսված նամակարկղի մեջ՝ պատճառաբանելով, թե նամակը պետք է ուղարկել փոստով: Մերժելով նամակը և չլսելով հասարակության բողոքի ձայնը՝  եվրոպական կառույցը  ևս մեկ անգամ ընդգծեց խտրական վերաբերմունքը՝ հայ հասարակության  նկատմամբ: Պետք է փաստել, որ  դա  բացասական ստվեր է գցում  ժողովրդավարություն քարոզող դիվանագիտական  կառույցի համբավի  վրա:

Այնուամենայնիվ  Civil Voice ՀԿ-ն  ուղարկեց նամակը: Այժմ  կսպասենք օրենքով նախատեսված  ժամկետի սահմաններում պատասխան  արձագանքին,  հակառակ պարագայում  կձեռնարկվեն համապատասխան  քայլեր՝  ի վերջո հասարակության ձայնը լսելի դարձնելու համար:

Civil Voice ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930