Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացի ճարտարապետները բարձր են գնահատել Օձունի վանքի վերականգնման ընթացքում օգտագործած նորարարական մեթոդները (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 04,2014 10:24

Սփյուռքում բնակվող մեր հայրենակից Մովսես Ձավարյանի նախաձեռնած՝ Լոռվա մարզի Օձուն գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու վերածննդի ծրագիրը ավարտին է մոտենում: Անտերության մատնված լինելու պատճառով փլուզման վտանգի առջև հայտնված սրբավայրն այժմ ներկայանում է իր երբեմնի շուքով:

«Օձունի վերածնունդ» ծրագրի շրջանակներում ավարտվեցին եկեղեցու գմբեթի ամրակայման, աղոթասրահի ծածկերի նորոգման աշխատանքները:

Odzun_1

Օձունի հոգևոր հովիվ Տ. Վրթանես քհն. Բաղալյանի փոխանցմամբ, Օձուն այցելած Ամերիկայի ճարտարապետների ասոցիացիայի անդամները բարձր են գնահատել վերականգնման ընթացքում օգտագործած նորարարական մեթոդները:

«Օձունի վերածնունդ» ծրագրի համակարգող Արմեն Դավթյանի խոսքերով, նման վերականգնում իր ծավալով և տեխնիկական լուծումներով Հայաստանում դեռ չէր եղել: «Լրացուցիչ նախագծի հաստատումից հետո կբարենորոգվի նաև տաճարի արտաքին գավիթների ջրահեռացման համակարգը, և այդ դեպքում մեր առաքելությունը կարելի է համարել վերջնականապես ավարտված», – ասում է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031