Լրահոս
Օրվա լրահոսը

Սարոյանը խոսել է ժողովրդական բառապաշարով. մեկնաբանում է Գալուստ Սահակյանը. galatv

Դեկտեմբեր 17,2014 22:18

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի ելույթին՝ նշեց, որ Սարոյանը ոչ թե գողական, այլ ժողովրդական բառապաշարով էր երեկ խոսում խորհրդարանի ամբիոնից:

Լրագրողներից մեկի հարցին, թե, փաստորեն, երեկվա իր ելույթով Սեյրան Սարոյանը հաստատե՞ց, որ պատգամավոր Արամ Մանուկյանի հանդեպ կիրառված բռնությունն իշխանությունների ձեռքի գործն է՝ Սերժ Սարգսյանին հայհոյելու համար, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Գիտեք, ազգային կոլորիտով խոսակցությունները, մոտեցումները, ձևավորումները… Կարծում եմ՝ Ազգային ժողովում նրա ելույթը ոչ թե որոշակի ուղղվածություն ուներ այս կամ այն քաղաքական կամ թեկուզ իրավական տեսակետից, այլ պարզապես խոսքն արժևորվեց նրանով, որ կարելի է հանդուրժող լինել: Այսինքն՝ ես սկսեցի թարգմանել: Համենայնդեպս տպավորությունս այն էր, որ ելույթը լավ ընդունվեց, բայց դա ասել որպես համոզմունք քաղաքական ուժի, դա անձնական իր կարծիքն է, իր մոտեցումներն է»:

Գալուստ Սահակյանի խոսքով՝ իր տեսակետն այն է, որ մարդու խոսքն ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան բռնությունը: Նրա խոսքով՝ հասարակությունից պետք է ընդհանրապես բռնություն հասկացությունը դուրս գա: «Ես ասում եմ ոչ թե ինչ-որ մի կողմին պաշտպանելու համար, խնդիրը երևույթն է, որ դա պետք է չլինի: Մարդը տուն է գնում, ասենք, Արամ Մանուկյանը, հարձակվում ծեծում են: Ինչպիսի գործողություն էր արած լինի, ինչպիսի թշնամիներ ունենա, համենայնդեպս բռնությունը անասնական զգացում է»,- նշեց նա:

Հարցին, որ Սեյրան Սարոյանը գողական բառապաշարով էր խոսում ԱԺ ամբիոնից, դա ՀՀԿ-ի համար ընդունելի՞ մոտեցում է, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես չէի ասի գողական բառապաշառով, ժողովրդական բառապաշար է: Այն ռեգիոնում, որտեղ ինքը ծնվել է, էդ խոսքն օգտագործեց»: «Բայց միևնույն ժամանակ, եթե ժողովրդական բանն ու խոսքը չլիներ, այսօր Թումանյան չէինք ունենա, Տերյան չէինք ունենա: Իհարկե դուք վեր եք լուծում քաղաքական կամ ժուռնալիստիկայի որակներով, բայց իմաստը նա չէր, թե ով էր մեղավոր: Իմաստն այն էր, որ պիտի ինչ-որ տեղ հանդուրժողականություն լինի: Ես էլ եմ ասում՝ եթե ինձ հայհոյեն, ես բնականաբար պատասխան եմ տալու, բայց համաչափ և շատ գրական լեզվով, որն ավելի զորեղ կլինի, քան ցանկացած հայհոյանք»,- եզրափակեց ԱԺ նախագահը:

Մանրամասները կարող եք կարդալ` galatv-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031