Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է ֆինանսատնտեսական վիճակին. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2014 20:17

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և անգլիացի գործընկերների հետ համատեղ, այսօր իր դռները բացեց «Մուլտի Գրանդ» հյուրանոցային համալիրը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ կառավարության ղեկավարի գլխավորությամբ:

Ըստ ԲՀԿ-ի պաշտոնական կայքէջի՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ իր համար հատկապես կարևոր է սեփական երկրում ներդրումներ անելը, և կրկնակի ուրախալի է, երբ նման մեծամասշտաբ նախագծերում նաև հսկայական ներդրումներ են անում արտասահմանցի գործընկերները, որոնց համար ամենակարևոր գործոնը վստահելի գործընկերների առկայությունն է:

«Պետք չէ մեզանից հեռացնել վաղվա օրվա հանդեպ հավատն ու հույսը, պարզապես պետք է գործել ու ստեղծել նոր աշխատատեղեր», – իր խոսքում նշեց Գագիկ Ծառուկյանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն նոր հյուրանոցային համալիրի բացումն առաջին հերթին կարևորեց օտարերկրյա ներդրումների տեսանկյունից: Վարչապետը խոստովանեց, որ «Մուլտի Գրանդ» հյուրանոցային համալիրի առկայությունը հետայսու թույլ կտա ամենաբարձր մակարդակով կազմակերպել ամենատարբեր միջազգային հնչեղության միջոցառումներ, իսկ առաջիկա պետական ու պաշտոնական այցերի ժամանակ հյուրընկալել ամենաբարձրաստիճան պաշտոնյաների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031