Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս բարելավել հիշողությունը

Հունվար 11,2015 19:28

Ինչպես բարելավել հիշողությունը հարցը ծագում է նաեւ երիտասարդների մոտ: Մարդը լսածից մոռանում է, միջին հաշվով՝ 30%-ը 20 րոպեից, իսկ կես ժամվա ընթացքում 50%-ը:

Ահա 10 պարզ եւ մատչելի կանոններ ittrend.am-ից հիշողության բարելավման համար:

Մարզանք. Խաչբառներ, մտովի հաշվարկ, տրամաբանական խնդիրների լուծում, բանաստեղծությունների անգիր սովորում, օտար լեզուների ուսումնասիրություն- այս ամենը ուղեղին աշխատանք տալու հրաշալի միջոցներ են:

Խաղողի հյութ. Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ եթե այս հյութը ներառեք սննդակարգում՝ հիշողությունը 20%-ով կբարելավվի: Խաղողի հյութը պետք է մանուշակագույն լինի: Դրա մեջ կան շատ հակաօքսիդանտներ, որոնք երիտասարդացնում են ուղեղը:

Ֆիզիկական ակտիվություն. Քայլել, վազել, պարել՝ այն ամենը, ինչ մարզում է մարմինը, բարելավում է հիշողությունը: Նման ակտիվությունը նպաստում է ուղեղը թթվածնով սնուցելուն:

Ի դեպ, Ֆրանկլին Ռուզվելտը անունները հիշելու լավ ունակություն ուներ: Գիտե՞ք, թե նա դա ինչպես էր անում: Նա մտովի գրում էր մարդու անունը նրա ճակատին:

Արտաբերում. Երբ մենք բարձրաձայն ասում ենք, օրինակ, հեռախոսահամարը, հասցեն կամ անունը՝ մեր ուղեղն արձանագրում է այս տեղեկատվությունն ավելի արագ, քան եթե մենք այն ուղղակի գրանցեինք:

Քուն. Լավ քունը առողջության գրավականն է: Մարդիկ, որոնք լավ են քնում՝ երկար են ապրում: Քնած ժամանակ մեր օրգանիզմը հանգստանում է, կտրուկ ուժգնանում է երիտասարդացնող հորմոնների ձեւավորումը: «Քունն առած» օրգանիզմը տեղեկատվությունը հիշում է երկու անգամ ավելի շատ, քան այն, որը տառապում է անքնությամբ:

Ռելաքս. Մեդիտացիան, յոգան, մերսումը եւ նման բաները կօգնեն ուշադրության կենտրոնացմանը:

Մարզանք աչքերի համար. Եթե ամեն առավոտ աչքերը մի կողմից մյուսը շրջենք 30 վայրկյանի ընթացքում՝ հիշողությունը կբարելավվի 10%-ով: Սա հայտնի փաստ է: Սրա միջոցով ուղեղի երկու կիսագնդերը կգործեն ներդաշնակ: Ավելի լավ կլինի, եթե կարեւոր տեղեկատվությունը փորձեք յուրացնել առավոտյան 7 — 10-ից եւ երեկոյան 17 -20-ից: Ուղեղի աշխատունակությունն այս ժամանակահատվածում մինչեւ 30%-ով ավելին են:

 Զուգադրումներ. Ամենաարդյունավետ հիշելու ձեւը զուգադրական շարքն է: Դրանք պետք է լինեն վառ, հիշվող կերպարներ: Կօգնեն նաեւ հոտերը:

Սնունդ. Առողջությունը եւ ճիշտ սնունդը նպաստում են լավ հիշողությանը: Իհարկե, այդ սննդամթերքները հակաօքսիդանտներն են՝ բրոկոլի, ցիտրուսներ, սեւ սալոր, չամիչ, հաղարջ, ընկույզ եւ այլն:

Վիտամիններ. Իհարկե՝ այստեղ առաջնայինը վիտամինն է: Վիտամին В12-ի պակասը կարող է հանգեցնել հիշողության կորստին (ձուկ, միս, ձվեր, թռչուններ եւ այլն). Սա մեր ուղեղի աշխատանքի հավատարիմ օգնականն է: Ինչպես նաեւ С եւ Е վիտամինները:

Ինչպես տեսնում եք՝ բարդ բան չկա:

Պատրաստեց՝ Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. david says:

    Սխալ է, ես ասեմ ինչպես բարելավել հիշողությունը,դուք ասեք, ինչպես ջնջել հիշողությունը:Մեղր և հում բազուկի հյութ չամիչով և անիսոնի սերմերով:12 օր հետո կրկնել:Ստուգերոնից երկու անգամ ուժեղ է:Ասեք, ինչպես ջնջել հիշողությունը:

  2. Արթուր Ղազարեան says:

    «Քնի մեջ մեր օրգանիզմը հանգստանում է»

    Իսկ քնից դո՞ւրս 🙂

    ՔՆԱԾ ԺԱՄԱՆԱԿ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031