Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի արձագանքը հիշեցմանը (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հունվար 28,2015 11:30

Այսօր վաղ առավոտվանից Եռաբլուրը մարդաշատ է: Բանակի օրվա կապակցությամբ Եռաբլուր են այցելում ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԵԿՄ անդամներ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:

Լրագրողներին հաջողվեց մեկ-երկու բառ փոխանակել ՀՀ նախագահի հետ: Լրագրողների հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի այս ագրեսիվ կեցվածքը՝ նա պատասխանեց. «Հիմա պաշտպանության նախարարը կմոտենա՝ հարցեր տվեք»

Լրագրողների դիտարկմանը, որ Դո՛ւք եք Հայաստանի գլխավոր գերագույն հրամանատարը, Սերժ Սարգսյանը ի պատասխան քմծիծաղ տվեց. «Իյա, իրո՞ք»:

Erablur_5 Erablur_4 Erablur_2 Erablur_1 Erablur_6

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Գյումրիի գենոցիդային սպանդի ժամանակ բացակա՛ էին:

    Հարց՝ ու՞մ ջիպերն են ավելի չաղ. կղերականներինը,թե՞ գեներալներինը:

    Իսկ սահմանի փշալարերից պահածոների տուփեր են կախել՝ հակառակորդից զգուշանալու համար:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031